News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 27
USD
483.82
EUR
530.41
RUB
6.81
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Որոշ ուժեր շարունակում են շահարկումները Արցախում կայացած ընտրությունների, ինչպես նաեւ ընդհանրապես Արցախի կարգավիճակի շուրջ: Մասնավորաբար երեկ հերթական հայտարարությունն է արել «Սասնա ծռերը»՝ առաջարկելով «Հայաստանի Հանրապետությանը Արցախի դե յուրե միացման խոչընդոտները վերացնելու Ճանապարհային քարտեզում նախատեսված հիմնական քայլեր»: Դրանցից մեկով առաջարկվում է ձեւավորել ժամանակավոր կառավարություն:

«Փաստ» թերթի տեղեկություններով, «ծռերի» հերթական «նախաձեռնությունը» բավականին վատ է ընդունվել Արցախում. այստեղ գտնում են, որ գործ ունենք հերթական մանիպուլյացիայի ու ապակայունացման միտումների հետ: 

Ի դեպ, արցախյան մեր աղբյուրները նշում են, որ շատ վատ է ընդունվում նաեւ արեւմտյան ֆինանսավորմամբ հայտնի որոշ կազմակերպությունների ու անհատների՝ ընտրական ու հետընտրական շրջանում ունեցած պահվածքը, որոնք առիթն օգտագործում են շարունակելու վարկաբեկել պատերազմի հերոսներին, գեներալներին (հասկանալի պատճառներով՝ հիմա նաեւ՝ Սամվել Բաբայանին, որը նախընտրական փուլում նրանց «աչքի լույսն» էր), ինչպես նաեւ սեւացնել ընտրական գործընթացը: 

Այսպես կոչված, սորոսականներին հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ փաստացի Մասիս Մայիլյանը հրաժարվել է երկրորդ փուլին մասնակցելուց, ու Արայիկ Հարությունյանին կարելի է համարել ԱՀ նախագահ, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Արցախում տեղի ունեցած ընտրությունները գնահատել է որպես «բարձր որակի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Սամվել Բաբայանի նշանակումը՝ սառը ցնցուղ. ինչ է կատարվում Արցախում
Նրանք երաշխիքներ են պահանջում Արայիկ Հարությունյանից...
«Հրապարակ». Բոլորը խռովել են . Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը չեն կանչել նաեւ Սերժ Սարգսյանին, կաթողիկոսին
Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո խրախճանքին մասնակցած բոլոր արցախցի հյուրերին պլանավորում են թեստավորել...
«Հրապարակ». «Նեղ» կազմով ինաուգուրացիա՝ Արցախում. Ովքե՞ր են ներկա լինելու Հայաստանից
Էս օրերին մեզանից շատ մարդիկ են նեղանում, ովքեր նախորդ ինաուգուրացիաներին ի պաշտոնե մասնակցել են...
«Հրապարակ». Սամվել Բաբայանն ու իր թիմակիցները պաշտոններ կստանան. Լյովա Մնացականյանն ուղիներ է որոնում, որ մնա
Բայց նրան փոխարինողի անունն են արդեն քննարկում՝ նրա տեղակալ Աշոտ Հակոբջանյանի...
«Փաստ». Արդյո՞ք Սամվել Բաբայանը պաշտոն կստանա
Մինչ այդ ակտիվորեն քննարկվում է տարբեր պաշտոններում հնարավոր փոփոխությունների թեման՝ շրջանառելով նաեւ...
«Ժողովուրդ». Ովքեր կնշանակվեն պաշտոնների Արցախում. որոշումները կայացված են
Ղուլյանը չի ցանկանում խորհրդարան գնալ, որպես շարքային պատգամավոր...
Ամենաշատ