News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 26
USD
483
EUR
526.57
RUB
6.76
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ԱՊՀ երկրներում, այդ թվում` Ուկրաինայում եւ Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 18.5 հազարը, ավելին, ըստ ՏԱՍՍ-ի վիճակագրության, այս երկրներում հիվանդների շրջանում մահացության մակարդակը ներկայումս 1.13 տոկոս է կազմում` հինգ անգամ ավելի պակաս, քան աշխարի միջին ցուցանիշը (6.1 տոկոս), փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ԱՊՀ երկրներում վարակման դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Ռուսաստանում, որտեղ, ըստ օպերատիվ շտաբի վերջին տվյալների, վարակվել է 10 131 մարդ: ՌԴ-ին հետեւում են Բելառուսը (1.486 դեպք), Մոլդովան (1,289), Ադրբեջանը (926), Հայաստանը (921), Ղազախստանը (781), Ուզբեկստանը (582) եւ Ղրղզստանը (280): Ուկրաինայում գրանցվել է վարակման 1 892 դեպք, Վրաստանում` 218: Տաջիկստանում, ինչպես նաեւ Թուրքմենստանում, պաշտոնապես վարակման ոչ մի դեպք չի գրանցվել:

Բացառությամբ Մոլդովայի, որտեղ մահացել է հիվանդների 2.25 տոկոսը, ԱՊՀ երկրներում մահացության մակարդակը, որը  մինչեւ համաճարակի ավարտը հնարավոր չէ ճշգրիտ որոշել, ներկայումս չի գերազանցում 1.5 տոկոսը: Ամենացածր ցուցանիշները գրանցվել են Ռուսաստանում եւ Ուզբեկստանում (համապատասխանաբար 0.75 տոկոս եւ 0.52 տոկոս), իսկ մյուսներում այն տատանվում է 0.97-ից 1.43 տոկոսի միջեւ: Ուկրաինայում մահացել է վարակվածների  3.01 տոկոսը, Վրաստանում ` 1.38 տոկոսը:

ԱՊՀ-ում մահացության միջին ցուցանիշը կազմում է 1,1 տոկոս: Վրաստանը հաշվի առնելով՝ այս ցուցանիշը հասնում է 1,13 տոկոսի: Ընդ որում՝ աշխարհում կորոնավիրուսի հետեւանքով մահացությունը միջինը 6,1 տոկոս է:

Երկրների թվում, որտեղ 5 հազարից ավելի մարդ է հիվանդացել, ամենաբարձր մահացությունը Ֆրանսիայում է (14,14 տոկոս), Իտալիայում (12,73 տոկոս), Մեծ Բրիտանիայում (12,26 տոկոս), Նիդեռլանդներում (11,01 տոկոս), Բելգիայում (10,1 տոկոս) եւ Իսպանիայում (10 տոկոս): Հաջորդում են Շվեդիան (8,68 տոկոս), Իրանը (6,21 տոկոս) եւ Բրազիլիան (5,27 տոկոս): ԱՄՆ-ում, որին բաժին է ընկնում աշխարհում վարակման բոլոր դեպքերի գրեթե մեկ երրորդը, մահացել է հիվանդացածների 3,56 տոկոսը:

Վերջին տեղեկություններով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 1,5 մլն մարդուց ավելի, գրանցվել է մահվան 90 հազարից ավելի դեպք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայում վերջին 24 ժամվա ընթացքում 800 մարդ է մահացել կորոնավիրուսից
Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 23 467-ի...
Մարդը հաց առնելու փող չունի, ասում են՝ ալկոգելի գործերը լավ է․ Էդմոն Մարուքյան
Գիտենք, որ համավարակը մեծ հարված է հասցրել պետությանը սոցիալ-տնտեսական առումով եւ մեր քաղաքացիները հիմա մխրճվել են աղքատության մեջ...
Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 8915 դեպք է գրանցվել
Ռուսաստանի 85 մարզում կորոնավիրուսի բռնկման ամբողջ ժամանակահատվածում վարակվել է 362.342 մարդ...
Դուբայում մայիսի 27-ից վերսկսվում է բիզնեսի աշխատանքը
«Չորեքշաբթի օրվանից՝ մայիսի 27-ից, թույլատրվում է բացել կինոթատրոններ եւ մարզական կենտրոնները, ինչպես նաեւ՝ բիզնեսի այլ տեսակներ վարել 06: 00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում՝ անվտանգության բոլոր նախազգուշական միջոցների պահպանմամբ...
Երեւանում երկու օրում ընդամենը 5 ավտոբուս է խախտումների համար տեղափոխվել հատուկ տարածք. Պաշտոնյա
Տրանսպորտի գործունեության ընթացքում հակահամաճարակային միջոցառումների խախտումները մեծ ծավալ չեն կրում...
Կալիֆորնիայում թույլատրվել է մինչեւ 100 մարդու մասնակցությամբ կրոնական արարողություններ անցկացնել
«Սակայն նույնիսկ սոցիալական հեռավորության կանոնների պահպանման դեպքում տարբեր ընտանիքների ներկայացուցիչների հավաքները կրոնական արարողությունների համար բավականին մեծ ռիսկ է ստեղծում COVID-19-ի տարածման գործում...
Ամենաշատ