News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սինգապուրի կրթության նախարարությունն արգելել է դպրոցական դասընթացներ անցկացնել Zoom պլատֆորմի միջոցով այն բանից հետո, երբ դասերից մեկը կոտրվել էր հաքերների կողմից, ովքեր պորնոգրաֆիկ պատկերներ էին տեղադրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Առցանց դասընթացները կշարունակվեն, սակայն կընտրվեն այլ ռեսուրսներ»,- նշվում է կրթական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Արոն Լոյի կողմից ուրբաթ օրը տարածված հայտարարության մեջ: Ըստ նրա` «ուսուցիչները բազմիցս հրահանգներ են ստացել այն մասին, թե ինչպես կարելի է անվտանգ դասեր վարել նման հարթակների օգտագործմամբ»: Գերատեսչության աշխատակիցները նաեւ «խորհրդակցություններ կանցկացնեն Zoom պլատֆորմի ներկայացուցիչների հետ` անվտանգության համար անհրաժեշտ միջոցառումներ մշակելու համար»,- հավելել է Լոն:

Միջադեպը տեղի է ունեցել քաղաք-պետության հանրակրթական դպրոցներից մեկում ապրիլի 8-ին` առաջին օրը, երբ տեղական դպրոցներում դադարեցվել էին դասերը եւ սկսվել էր հեռավար ուսուցումը: Սինգապուրի տարբեր գերատեսչություններ շարունակում են օգտագործել Zoom պլատֆորմը, այնտեղ պարբերաբար անցկացվում են նաեւ կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարների ճեպազրույցները:

Ապրիլի 3-ին The Washington Post-ը հայտնել էր, որ ծառայության միջոցով արված մասնավոր տեսազանգերի մի քանի հազար ձայնագրություն հասանելի է համացանցում: Դրանց թվում են տարբեր ընկերությունների աշխատանքային կոնֆերանսները, տարրական դպրոցների հեռավար դասընթացները, ինչպես նաեւ ծառայության օգտատերերի անձնական զրույցները:
Zoom Video Communications ընկերությունը, որի գխամասային գրասենյակը գտնվում է Սան Խոսեում, հիմնադրվել է 2011 թվականին չինական ծագմամբ ամերիկացի գործարար Էրիկ Յուանի կողմից: Ձեռնարկատիրոջ ունեցվածքը, ըստ Forbes ամսագրի, ներկայումս 6.5 միլիարդ դոլար է գնահատվում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ