News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը երդմնակալության պահից ի վեր առավելագույն մակարդակի է հասել նոր կորոնավիրուսի տարածման ֆոնին: Այդ մասին են վկայում Fox News հեռուսաատիքի պատվերով ապրիլի 4-ից 7-ն անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հինգշաբթի օրը:

Ըստ այդ տվյալների` հարցվածների 49 տոկոսը հավանություն է տալիս Թրամփի՝ որպես պետության ղեկավարի աշխատանքին: Հարցման մասնակիցների 49 տոկոսն ունի հակառակ կարծիքը, 2 տոկոսը պատասխան չի տվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ, Fox News-ի հարցումների ամբողջ ընթացքում  հարցվածների 48 տոկոսից ավելին հավանություն չէր տալիս Թրամփի գործունեությանը: Այս ցուցանիշը գրանցվել էր այս տարվա մարտին եւ 2017-ի փետրվարին: Ըստ հետազոտողների` Թրամփի աճող հանրաճանաչությունը կապված է վիրուսի տարածման վերաբերյալ քաղաքացիների մտավախության հետ: Հարցվածների մեծ մասը նպատակահարմար է համարում միջոցները, որոնք նախաձեռնում է ԱՄՆ կառավարությունը համաճարակի հետ կապված: Հարցին` արդյոք նրանք անհանգստանում են վիրուսի կապակցությամբ, հարցվածների 94 տոկոսը դրական պատասխան է տվել, 6 տոկոսը «ոչ» է պատասխանել: Հարցվածների 76 տոկոսը խոստովանել է, որ վախենում են վարակվել:

Հանրաճանաչություն ընտրողների շրջանում

Հարցման համաձայն` Թրամփն առաջին անգամ հասել է առաջիկա նախագահական ընտրություններում ժողովրդավարներից հավանական թեկնածուի` Ջո Բայդենի հանրաճանաչության ցուցանիշին ընտրողների շրջանում: Հարցման մասնակիցներին հարցրել են, թե որ քաղաքական գործչին նրանք կաջակցեին նախագահական ընտրություններին, եթե քվեարկությունը հիմա տեղի ունենար: Առնվազն 42 տոկոսն ասել է, որ կքվեարկեր Բայդենի օգտին, 42 տոկոսը նշել է, որ կաջակցեր Թրամփին: Մոտ 7 տոկոսը նշել է, որ կքվեարկեր մեկ այլ թեկնածուի օգտին, իսկ 6 տոկոսը խոստովանել է, որ դեռ չգիտի` ինչպես կվարվեր: Առնվազն 3 տոկոսը հայտարարել է, որ ընդհանրապես չէր գնա ընտրություններին:

Մարտին հարցվածների 49 տոկոսը պատրաստ էր քվեարկել Բայդենի օգտին, իսկ 40 տոկոսը` Թրամփի: Անցած մեկ տարվա ընթացքում Բայդենը, ըստ Fox News-ի հարցումների, ընտրողների շրջանում հանրաճանաչության ցուցանիշով 7-14 տոկոսով առաջ էր Թրամփից:

Ըստ հետազոտողների` Բայդենի առավելությունը կորցնելու պատճառներից մեկն այն է, որ համաճարակի պատճառով նա չի կարողանում հանրահավաքներ անցկացնել եւ մասնակցել հասարակական միջոցառումներին: Փորձագետների խոսքով` Թրամփը ամեն օր մամուլի ասուլիսներ է անցկացնում, որտեղ խոսում է վիրուսի տարածման դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին: Բացի այդ, ինչպես նշում է Fox News-ը, ԱՄՆ-ում ընտրողների թվի աճ է գրանցվել, ովքեր հայտարարում են Հանրապետական կուսակցությանն աջակցության մասին: Բայդենը նախագահաան ընտրություններում դեմոկրատների կողմից առաջադրված միակ թեկնածուն է մնացել սենատոր Բերնի Սանդերսի` նախագահական մրցավազքից դուրս մնալուց հետո: ԱՄՆ նախագահի ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին:

Հարցումն անցկացվել է շուրջ 1.1 հազար ամերիկացիների շրջանում: Հարցերը նրանց ուղղել են հեռախոսով:

Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, որը հաշվարկներ է կատարում դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա` ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 461 հազար դեպք, մահացել է  16.4 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ