News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրոք չեմ հասկանում մարդկանց այդքան մոլորեցնելու իմաստը ո՞րն է. հայկական դրամը արժեւորվում է միմիայն շուկայում տիրող պասիվության ֆոնի վրա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, ով ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել յուրացման  մեղադրանքով:

Նա, տարածել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը եւ նշել է. «Այլ բառերով ասած՝ դոլար վաճառող շատ ավելի շատ կա, քան գնող։ Մարդիկ ստիպված անցել են իրենց խնայողությունների ծախսմանը եւ գաղտնիք չէ, որ այդ խնայողությունները գրեթե բոլորը պահում էին դոլարով։ Մյուս կողմից զգալի նվազել է ներկրումը, ինչը բերել է դոլարի պահանջարկի նվազմանը։

Վարկերի աճով կարելի է ուրախանալ այն ժամանակ, երբ այդ վարկերը բիզնես վարկեր են, այլ ոչ սպառողական։ Սրա մասին տեղեկության բացակայությունը վկայում է նրա մասին, որ վերցված վարկերի գերակշիռ մասը հենց սպառողական են։ Այսինք մարդիկ պարտքով գումար են վերցնում՝ սոված չմնալու համար։

Որեւէ մեկը չի սպասում ձեզանից հրաշքներ, ձեզանից սպասում են ադեկվատ քայլերի իրագործում եւ տնտեսական աղետի ճիշտ եւ նպատակային կառավարում։ Այո աղետը եւս կարելի է կառավարել։ Գործ արեք, ինքներդ ձեզ գովալու տեղը։

Հ.Գ. Հուսամ հենց այս պահին լուրջ քննարկում եք անշարժ գույքի շուկայում սպասվող աննախադեպ անկումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ