News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրական կյանքում Ռուսաստանում խաղի կանոնները մի փոքր տարբերվում են փաստացի օրենսդրությունից: Այս մասին մարտի 10-ին Հայաստանի Ազգային ժողովում Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը` պատասխանելով հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե ինչու են ռուսական սուպերմարկետները պահանջում միջնորդ կազմակերպությունների մասնակցությունը` ռուսական շուկայ հայկական ապրանքներն ընդունելու համար, այլ անմիջապես չեն ընդունում հայկական ապրանքներ` առանց որեւէ միջնորդների:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը նշեց, որ իրենք նույնպես նման տեղեկություններ ունեն: «Սակայն մենք երբեմն արտահանում ենք որոշակի ապրանքներ, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի չափանիշներին»,- ասաց Գեւորգյանը: Միեւնույն ժամանակ, նա ներկայացրեց հայկական կողմի առաջարկած լուծումները: Այդպես, ըստ նրա, իրենք հստակ համաձայնագրեր ունեն Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային ծառայության հետ այն մասին, որ կողմերը կարող են լուծել այս խնդիրը երկու եղանակով` ԵԱՏՄ շրջանակներում կամ նաեւ համապատասխան համաձայնագիր ստորագրեն:

«Սակայն այս պայմանագրի ստորագրումը հետաձգվեց կորոնավիրուսի պատճառով»,- պարզաբանեց ՏՄՊՊՀ ղեկավարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ