News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 01
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳՆ հայտարարություն է տարածել ԱՄՆ-ում կեցության իրավունքի երկարաձգման վերաբերյալ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի քաղաքացիներ,

Եթե լրանում է ԱՄՆ-ում ձեր գտնվելու թույլատրված ժամկետը եւ COVID-19-ի հարուցած սահմանափակումների պատճառով դուք չեք կարող լքել երկիրը սահմանված ժամկետում, ապա կարող եք դիմել ԱՄՆ-ում ձեր կեցության ժամկետը երկարաձգելու համար` հետեւելով հետեւյալ քայլերին.

1.Ստուգեք ձեր`ԱՄՆ-ում գտնվելու թույլատրված ժամկետը I-94 ձեւի վրա, որը հասանելի է նաեւ առցանց հետեւյալ հղումով

2.Այցելեք ԱՄՆ քաղաքացիության եւ միգրացիոն ծառայության կայքէջը եւ լրացրեք կեցության կամ մուտք արտոնագրի երկարաձգման` I-539 ձեւի դիմումը: Այն հասանելի է հետեւյալ հղմամբ: Կցեք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ կից նամակ` ներկայացնելով թե ինչ իրավիճակով է պայմանավորված ձեր երկարաձգման խնդրանքը: Անպայմանորեն, դիմումը լրացրեք մինչեւ ձեր օրինական կեցության ավարտը:

3.Եթե ունեք ֆինանսական դժվարություններ եւ ի վիճակի չեք վճարել երկարաձգման համար անհրաժեշտ պետական տուրքը, ապա կարող եք լրացնել նաեւ տուրքի ազատման վերաբերյալ I-912 ձեւի դիմում` հիմնավորելով ձեր ֆինանսական դժվարությունները:

Մանրամասները` հետեւյալ հղմամբ

4.Երկարաձգման վերաբերյալ դիմում մուտք անելուց հետո համակարգը ձեզ կտա 13 նիշանոց համար, որով կարող եք առցանց ստուգել դիմումի կարգավիճակը անցնելով հետեւյալ հղմամբ.

Հաշվի առնելով համապատասխան գրասենյակների փակ լինելու հանգամանքը, դուք այս փուլում դեռեւս չեք կարողանա հանձնել դիմումի համար պահանջվող կենսաչափական տվյալները եւ դրանք հանձնելու հնարավորության վերաբերյալ կստանաք լրացուցիչ ծանուցում USCIS-ից: Այնուամենայնիվ, ձեր երկարաձգման դիմումը մուտքագրելու պահից, այնքան ժամանակ քանի դեռ ձեր դիմումը ընթացքի մեջ է եւ չեք ստացել դրական պատասխանը (ինչը կարող է տեւել մինչեւ 240 օր)` ԱՄՆ-ում ձեր կեցությունը կհամարվի օրինական:

Հավելյալ հարցերի եւ տեղեկության համար կարող եք այցելել ԱՄՆ միգրացիոն գործակալության կայք հետեւյալ հղումով` USCIS.gov կամ զանգահարել գործակալության` 1 (800) 375-5283 հեռախոսահամարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աբու Դաբին սահմանում է տեղաշարժման արգելք իր հիմնական քաղաքների միջեւ
Սահմանափակումները, որոնք մտցվում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում, վերաբերում են նաեւ ընդհանուր առմամբ ամբողջ էմիրատին․․․
Գիտնականները պարզել են Եվրոպայում կորոնավիրուսի ներթափանցման մոտավոր ամսաթիվը
Այժմ բժիշկ Շմիթն իր թիմի հետ միասին ուսումնասիրում է 2019 թվականի հոկտեմբերին արված նկարները՝ փորձելով պարզել զրոյական պացիենտին․․․
Մայիսի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք
Այսպիսով մարզում ընդհանուր ունենք 528 հաստատված…
Ոստիկանությունը արտակարգ ծառայություն է իրականացնում Սեւանում
Ոստիկանները հսկում են, թե արդյոք վարորդները պահպանում են բոլոր կանոնները…
Երուսաղեմում հավատացյալների համար բացվել է ալ-Աքսա մզկիթը
«Երուսաղեմում ալ-Աքսա մզկիթը բացվել է այսօր լուսադեմին «Վաքֆ» մահմեդական սրբատեղիների գործերով վարչության կողմից կորոնավիրուսի պատճառով 70 օր փակ լինելուց հետո»․․․
ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերով շարունակում են անվտանգության կանոնների խախտումներ արձանագրվել
Տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների խախտումները հիմնականում նույնն…
Ամենաշատ