News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սկզբունքորեն, եթե ինչ-որ գաղտնի բանակցություններ չեն վարվում, ապա Zoom պլատֆորմը լուրջ սպառնալիք չի ներկայացնում: Սակայն լրացուցիչ անվտանգության համար կարելի է ավելի ակտիվ օգտագործել «waiting room» ռեժիմը՝ առանց թույլտվության այլ օգտատերերի չաթ մուտք գործել թույլ չտալով: Այս մասին ապրիլի 10-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Դրանից բացի, յուրաքանչյուր չաթի կարելի գաղտնաբառ դնել եւ գրառումը դադարեցնել, եթե ինչ-որ լուրջ բան է տեղի ունենում»,- հավելեց փորձագետը:

Սամվել Մարտիրոսյանի պարզաբանմամբ՝ մինչեւ վերջին ժամանակները Zoom պլատֆորմը քիչ էր օգտագործվում եւ նախապատրաստված չէր դասերի եւ այլ զանգվածային միջոցառումների անցկացման համար, ինչով պայմանավորված առաջացան ծանրաբեռնվածության, ինչպես նաեւ անվտանգության հետ կապված խնդիրներ, քանի որ հաքերները սկսեցին դրա վրա ավելի սեւեռուն ուշադրություն դարձնել:

«Խնդիրներ սկսեցին առաջանալ նաեւ գաղտնիության հետ կապված, ինչը պայմանավորված էր չաթեր ներթափանցմամբ, տեսաժողովների պահպանված գրառումների բեռնմամբ եւ այլնով: Վերջին 10 օրում, սակայն, հիմնական խնդիրները լուծվել են, օրինակ՝ հարկադիր գաղտնաբառերի ներդրման միջոցով»,- ընդգծեց նա:

Փորձագետի հավաստիացմամբ՝ Microsoft Teams պլատֆորմը զգալիորեն ավելի անվտանգ է, բայց միայն այն դեպքում, եթե օգտատերը հետեւում է կիրառման կանոններին:

«Օրինակ՝ այստեղ, ի տարբերություն Zoom-ի, կարելի միացնել երկգործոնանի իրավազորում, բայց փորձը ցույց է տալիս, որ այն օգտատերերի մեծ մասի մոտ միացված չէ, իսկ շատերը չգիտեն էլ այդպիսի գործառույթի գոյության մասին: Ուստի անվտանգության մակարդակն, ավելի շուտ, կապված է ոչ թե այս կամ այն պլատֆորմի հետ, այդ թվում՝ Viber-ի, WhatsApp-ի կամ Messenger-ի, այլ օգտատիրոջ, թե նա որքանով է հետեւում անհրաժեշտ նորմերին»,- ամփոփց Մարտիրոսյանը:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում հեռավար ուսուցման կազմակերպման համար այսօր օգտագործում են Moodle.am, Microsoft Teams, Zoom, Viber, WhatsApp, Messenger պլատֆորմները:

Նշենք, որ Սինգապուրի կրթության նախարարությունը Zoom պլատֆորմով դասերի անցկացումն արգելել է այն բանից հետո, երբ դասերից մեկը կոտրել են հաքերները, իսկ Գերմանիայի ԱԳ նախարարությունը սահմանափակել է իր աշխատակիցների համար  Zoom կապի տեսածառայության օգտագործումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ