Փոփոխություններ են տեղի ունեցել սահմանափակ հնարավորություններով մարդկանց զբաղվածության ոլորտում : Այս մասին այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախրար Զարուհի Բաթոյանը:
«Եթե հաշմանդամություն ունեցող մարդը չիրականացնի ծրագիրը, որի համար նա դրամական միջոցներ է ստանում, այդ գումարը վերադարձի ենթակա չի լինի: Եվ քանի որ այդ մարդիկ առավել ռիսկային գոտում են գտնվում, կա հավանականություն, որ նրանք պարզապես չեն կարողանա իրականացնել իրենց աշխատանքը առողջական խնդիրների պատճառով: Համաձայնագրի լուծարումից հետո գործատուն չի պահանջի գումարի վերադարձ»,- ասաց նա: