News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 25
USD
482.24
EUR
525.21
RUB
6.71
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

2019 թվականին ծերանոցներ է ընդունվել մոտ 6500 տարեց քաղաքացի: Այս մասին ապրիլի 10-ին ԱԺ-ում Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում Կառավարության 2019 թվականի ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նրա խոսքով՝ խոսքը ոչ միայն ամենօրյա խնամքի մասին է, այլեւ տանը խնամելու:

«Ինչ վերաբերում է մանկատներին եւ գիշերօթիկներին, ապա 2020-2023 թվականներին ծրագրի շրջանակում բոլոր երեխաներին կընձեռվի ընտանիքում ապրելու հնարավորություն: Այստեղ մենք մտածում ենք կենսաբանական ընտանիքում ապրող երեխայի մասին: Մենք զարգացնում ենք խնամակալության ինստիտուտը, եւ այս պահին 65 երեխաներ գտնվում են որդեգրած 49 ընտանիքներում: Այս ընտանիքները ստանում են միջինը 136 հազար դրամ եւ եւս լրացուցիչ 30 տոկոս, երբ խոսքը հաշմանդամությամբ երեխայի մասին է: Դրա հետ մեկտեղ, 230 երեխաներ գիշերօթիկներից վերադարձել են իրենց ընտանիքներ»,- հայտնեց Բաթոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել