News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այդ խաչմերուկը եղել է վտանգավոր, իսկ այս լուծումով էլ ավելի վտանգավոր է լինելու, որովհետեւ արդեն լուսացույցեր չեն գործելու։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն՝ անդրադառնալով մայրաքաղաքի Արշակունյաց¬Գարեգին Նժդեհ խաչմերուկում երթեւեկությունը շրջանաձեւ կազմակերպմանը։

«Խոստացվել եւ 5–ամյա զարգացման ծրագրի փաստաթղթով ամրագրվել էր, որ այդ խաչմերուկում պետք է կառուցվի էստակադ, որն այդ հանգույցը կազատի խցանումներից։ Այսօր ընդամենը գծանշումներ են իրականացրել, որպեսզի այնտեղ իրականացվի շրջանագծային երթեւեկութւոյն այն էլ առանց արգելապատնեշների։ Ակնհայտ է, որ սա որեւէ կերպ խնդիրը չի կարող լուծել։ Սա այս իշխանությունների տված եւ պատկերացրած անարդյունավետ լուծումն է»,– ասաց նա։

Խաժակյնաի խոսքով՝ այս եւ եւս մեկ նման պրոյեկտ նախատեսված էր 5–ամյա զարգացման ծրագրով, սակայն 2019 թվականի տարեվերջին հանվել են. «Այն իրականացվել է 5–ամյա զարգացման ծրագրի փոփոխության միջոցով՝ նախորդ տարեվերջին։ Մեկ էստակադի կառուցում էլ նախատեսված է եղել կրկեսի խաչմերուկում։ Այս միջոցները դուրս են բերվել, չեն իրականացվելու, փոխարենը քաղաքապետը խոստացել է, որ մոտ ապագայում այդ գումարներով կկառուցվի ավտոբուսների դեպո։ Ակնհայտ է, որ Արշակունյաց պողոտայի այս 2 խաչմերուկները, որոնք ի դեպ կապում են հյուսիս–հարավը, մնալու են գերծանրաբեռնվածության տակ։ Շենգավիթի եւ մարզերից եկող բնակիչները շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում այդ խաչմերուկում ծանրաբեռնված ժամանակ»։

Քաղաքապետը հայկ Մարությանն օրերս ֆեյսբուքյան լայվի միջոցով նաեւ հայտնեց, որ նոր ճանապարհ է կառուցվելու, որն Իսակովի պողոտան միացնելու է Արշակունյաց պողոտային, արդյոք այդ դեպքում ծանրաբեռնվածությունն էլ ավելի չի՞ մեծանա, Արշակունյաց պողոտայում, Խաժակյանը պատասխանեց. «Այդ ծրագիրը եւս հին ծրագիր է, նրա իրականացման միջոցները եւս հստակ են։ Նախ ֆիքսենք, որ այն ինչի մասին, որպես նորություն ներկայացրեց մարությանը, նորություն չէ, ոչ էլ նոր բանակցությունների կարիք կա, որովհետեւ դրանց միջոցները հստակ են։ Դա նախկին իշխանությունների ծրագիրն է եղել, որի առաջին փուլը Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային միացնելն էր եւ երկրորդ փուլը նախատեսվում էր իրականացնել 5–ամյա զարգացման ծրագրով, մենք դա հաստատել էինք նախորդ գումարման ավագանիում եւ սրա վերաբերյալ կան հաստատված միջոցներ։ նոր բան իրենք չեն մտածել, որոշել։ Այնուամենայնիվ, եթե Իսակովի հոսքը միացնում ենք Արշակունյացին, ապա խնդիր է ունենալու ե՛ւ Հայրենիքի հանգույցը ե՛ւ կրկեսի հանգույցը։ երկու հանգույցներում էլ ունենալու ենք ծանրաբեռնվածության էլ ավելի մեծացում։ Ուստի ճանապարհգաշինության այդ ծրագիրը անել առանց այս երկու հանգույցների բեռնաթափման՝ անիմաստ է եւ անարդյունավետ։ «Իմ քայլ»–ի մեծամասնությամբ այդ 2 հանգույցները ծրագրից դուրս բերվեցին, ինչը նշանակում է, որ դա նրանց քաղաքական մտադրվածությունն է չանել դա, այլ գումարներն ուղղել այլ տեղ, տվյալ դեպքում չեկած, չեղած ավտոբուսներին դեպո կառուցելը»։

Տպել
Ամենաշատ