News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը, լինելով Հայաստանի բնակչությանը սպասարկող առաջատար բանկ, ներդրել է մի շարք կարևոր լուծումներ՝ ստեղծված իրավիճակում հաճախորդներին աջակցելու համար: Աշխարհի և Հայաստանի համար տնտեսական այս բարդ իրավիճակում Արդշինբանկը տրամադրել է վարկային արձակուրդ շուրջ 95 հազար քաղաքացիների՝ 5.4 միլիարդ դրամի չափով:

  • Արդշինբանկի ֆիզիկական անձ, անհատ ձեռներեցներ հաճախորդները վարկային պարտավորությունների գծով երկու ամսվա ընթացքում՝ մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը ներառյալ, հերթական մարումներ և վճարներ չիրականացնելու դեպքում չեն համարվելու ժամկետանց, հետևաբար տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու և նշված ժամանակաշրջանում պարտավորությունները չկատարելու համար հավելյալ տեղեկատվություն ԱՔՌԱ վարկային բյուրոյին և վարկային ռեգիստրին չի տրամադրվելու:
  • Համաճարակի պատճառով դժվարին իրավիճակում հայտնված հաճախորդների համար մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը վարկային պարտավորությունները չկատարվելու դեպքում կկիրառվեն տարբեր մոտեցումներ, որոնք հաճախորդներին հնարավորություն կտան հնարավորին հարմար տարբերակով շարունակել վարկի սպասարկումը:

Ներկայացվում են ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատեր հաճախորդների համար  վարկային պրոդուկտների մասով Բանկի մոտեցումների մանրամասները, ինչպես նաև հարցուպատասխաններ, որոնք օգտակար կլինեն. փոփոխությունները չեն վերաբերում այն վարկերին, որոնց գծով 16.03-ի դրությամբ առկա են ժամկետանց պարտավորություններ 45 օր և ավելի տևողությամբ կամ կատարվել են պայմանագրով նախատեսված ամսական մարումները:

Մեր հաճախորդներին տեղեկացնում ենք, որ Արդշինբանկը շարունակում է բնականոն գործունեությունը՝ մատուցելով ամբողջական բանկային սպասարկում:

Վարկերի մարումների տեղափոխության արդյունքում ապագա վճարումների բեռը ավելացնելուց և հավելյալ տոկոսագումար վճարելուց խուսափելու նպատակով հորդորում ենք հնարավորության դեպքում կատարել մարումները պայմանագրի գրաֆիկով սահմանված ժամկետներում օգտվելով՝

  • Արդշինբանկի Մոբայլ բանկինգ հավելվածից,
  • Բանկի ինքնասպասարկման սրահներում 24/7 ռեժիմով աշխատող տերմինալներից,
  • Telcell, Easy Pay, IDram համակարգերի տերմինալներից կամ մոտենալով բանկի մոտակա մասնաճյուղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ