News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Վերջին օրերին մենք տեսնում ենք, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հարաբերականորեն անկում է ապրել, եւ դա նաեւ հետեւանք է արտակարգ դրության ավելի խւստ սահմանափակումների: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով, այդ ցածր թվերը պետք է պահպանել. «Այսինքն մենք տեսնելով ցածր թվեր, չպետք է թուլանանք կամ լինենք ավելի հանգիստ՝ հավելելով, որ ամեն ինչ հետեւում է: Դա այդպես չէ, որովհետեւ ցածր թվերի հետ մեկտեղ ունենք աղբյուրների բազմազանություն, երբ հաստատված դեպքերը տարբեր աղբյուրներից են: Իրականում կորոնավիրուսի շրջանառությունը տեղի ունի Հայաստանում եւ փոխանցման շղթաները կոտրելու գործողությունները պետք է լինեն երկարատեւ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ եթե նույնիսկ պացինտը որեւէ նշան չունի, վիրուսը շատ ուշ է դուրս գալիս օրգանիզմից:

«Մեր խնդիրն է ունենալ կառավարելի թվով պաիցնետներ, որպեսզի կարողանանք առողջապահական համակարգին թույլ տալ զբաղվել նրանցով: Եթե հակառակ չին ունենանք, առողջապահական համակարգը աղետալի վիճակում կհայտնվի եւ կարողանա մեծ թվով պացիենտներով զբաղվել»,-ասաց նախարարը:

Դիտարկմանը, որ տնային պայմաններում կորոնավիրուսի բուժման համար դեղեր չկան դեղատներում, այդ դեպքում՝ ինչպես են մարդիկ բուժվելու ամբուլատոր սկզբունքով, եթե ավելի ծանր ընթացքով դիմողների նույնիսկ 20 տոկոսը չի տեղավորվելու հիվանդանոցներում՝ ելնելով արդեն դիմածների 8-օրյա  կրկնապատկման պարզ հաշվարկներին, Արսեն Թորոսյանը հոգոցով արձագանքեց. «Դասախոսությունների ոճի հարցերն իհարկե, ինձ գնալով ավելի են դուր գալիս, դրա համար պետք է կարդամ»:

Ապա նա շարունակեց, որ կորոնավիրուսի դեպքերի 80 տոկոսի դեպքում՝ ընդհանրապես, որեւէ բուժում պետք չէ, հետեւաբար, անհասկանալի է, թե ինչ դեղերի մասին է խոսքը. «Ասենք, եթե թեթեւ դեպք է, որը պահանջում է սովորական ջերմիջեցնող, ասենք, պարացետամոլ, որը հաստատ կա դեղատներում, կամ հեղուկների ընդունում»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ եթե հասնեն այն փուլին, որ հիվանդներինխորհուրդ կտան տանը մնալ ու բուժվել, այդ ժամանակ խորհուրդներ կտան, թե ինչ անել, թեեւ արդեն նշեց, որ դրանք են ջերմիջեցնող, տաք հեղուկներ, ուրիշների չեն շփումների բացակյություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ