News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն առաջին անգամ խախտելով բազմադարյա ավանդույթները՝ կարիքավորներին ողորմություն է բաժանել ոչ թե անձամբ, այլ կորոնավիրուսի պատճառով փոստով, հայտնում է The Times-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ Վինձորի ամրոցում ինքնամեկուսացման մեջ գտնվող միապետը 94 տղամարդու, այդ թվում՝ 100-ամյա Բիլ Ալենին, եւ 94 կնոջ ուղարկել է հատուկ հատված մետաղադրամներ՝ «խոր ափսոսանք» հայտնելով այդ արարողությունն անձամբ իրականացնելու անհնարինության պատճառով, որի արմատները միջնադարում են:

Ընտրված ստացողների թիվը կապված է թագուհու տարեդարձի հետ, որը ապրիլի 21-ին կդառնա 94 տարեկան: Յուրաքանչյուր  հասցեատիրոջը հղած նամակում Եղիսաբեթ II-ը նշել է, որ հպատակներին ողորմության բաժանումը ինքը համարում է «իր ամենակարեւոր պարտականություններից մեկը»:

Ողորմության հանձնումը պետք է տեղի ունենար ապրիլի 9-ին՝ Ավագ հինգշաբթի Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգիի մատուռում: Հանդիսավոր արարողության ժամանակ թագուհին յուրաքանչյուր հրավիրվածի հանձնելու էր  երկուական կաշվե դրամապանակ. սպիտակ՝ հատուկ հատված, շրջանառության մեջ չեղող մետաղադրամներով, եւ կարմիր՝ 5 ֆունտ գումար կազմող սովորական մետաղադրամներով:

«Գիտեմ, որ դուք որպես Մոնդի փող ստացողներ խորապես հիասթափված կլինեք ինչպես եւ ես, որ արարողությունը չի կայանալու, չնայած հասկանում ենք ներկայիս իրադրությունում այդպիսի որոշման անհրաժեշտությունը,- նամակում շեշտել է Եղիսաբեթ II-ը: - Այդուհանդերձ, դա չպետք է նշանակի, որ համայնքի գործերում ձեր անգնահատելի ավանդը աննկատ կմնա, եւ ես այս շռայլ պարգեւն ուղարկում եմ, որ ձեզ շնորհակալություն հայտնեմ ձեր քրիստոնեական ծառայության համար»:

Եղիսաբեթ II-ը գահ է բարձրացել 1952 թվականին 25 տարեկանում: 2015 թվականի սեպտեմբերին նա գերազանցել է Վիկտորյա թագուհու գահակալման տեւողության ռեկորդը, որը կազմել է 23 226 օր 16 ժամ 23 րոպե, եւ դարձել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենաերկար գահակալած միապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ