News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ներողություն է խնդրել ինգուշներին ուղղված անպարկեշտ արտահայտությունների համար, հայտնում է «Չեչնիա սեգոդնյա»-ն:

«Ես պետք է ներողություն խնդրեմ իմ բառերի համար: Ոչ թե նրանց առաջ, ովքեր փորձում են կռվացնել չեչեններին ու ինգուշներին, այլ հարգարժան մարդկանց առաջ. ես զգույշ չեմ արտահայտվել, երբ խոսել եմ չարակամների մասին: Զգացմունքային վիճակում էի, նույնիսկ չգիտեմ՝ նման բանն ինձ մոտ ինչպես ստացվեց: Այդ մասին ավելի ուշ իմացա, մամուլից, բայց դա արդարացում չէ»,- ասել է Քադիրովը:

Նա պարզաբանել է, որ ներողություն է խնդրում Չեչնիայի եւ Ինգուշեթիայի ավագանիներից եւ չեչեն մուֆթիից, որն այդ պահին կողքին է եղել:

Չեչնիայի ղեկավարը նախօրեին Instagram-ի ուղիղ եթերում օպերատիվ շտաբի նիստ էր անցկացնում, որի ժամանակ հիշատակել է չեչենական իշխանություններին Ինգուշեթիայի վարչական սահմանի բաժանման համար քննադատող բլոգերներին: Քադիրովը շեշտել է, որ ինգուշներն ու չեչենները շարունակում են մնալ եղբայրական ժողովուրդներ եւ այդ ընթացքում անպարկեշտ հայհոյանքներ է հնչեցրել՝ ուղղված «10 մարդու, որոնք գրում են, թե մենք եղբայրներ չենք». «Այն 10 մարդը, որոնք համացանցում գրում են. «Մենք չեչենների հետ եղբայրներ չեն...»: Գնացեք***, եթե մեր եղբայրները չեք: Ձեզնից չի կախված ինգուշների հետ մեր եղբայրությունը: Մենք՝ չեչենները եւ ինգուշները, միշտ եղել եւ մնում ենք եղբայրներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ