News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մեզ մոտ կորոնավիրուսից մահացության միջին տարիքը 75 տարեկան է, Իտարլայում դա 80-ին մոտ է, Իրանում մի քիչ ավելի երիտասարդ: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կոչ անելով ուշադիր լինել տարեցների նկատմամբ:

Անդրադառնալով NEWS.am-ի հարցին, թե արդյոք ճիշտ է տեղեկատվությունը, որ Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը կորոնավիրուսով վարակվածության դեպք է արձանագրվել, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «ՀՀ բոլոր բուժհաստատությունները հրահանգավորված են կորոնավիրուսային կասկածելի կամ հաստատված դեպքերով պացիենտների վարման կարգի վերաբերյալ, եւ կան հիվանդանոցներ, որոնք նշանակված են նման պացիենտներով զբաղվելու համար: Ծննդատների մասով կարող եմ ասել, որ կա ծննդատուն, որտեղ կա հատուկ պայմաններ նման հղիների վարելու, պաթոլոգիաները վարելու եւ ծննդաբերությունը, ծննդալուծումը  կազմակերպելու համար: Ես չեմ հասկանում հարցի ենթատեքստը, Հայաստանի ցանկացած հիվանդանոցում էլ կարող է լինել կորոնավիրուսային վարակով հաստատված դեպք, որի մանրամասներին ծանոթանալուց հետո որոշում ենք կայացնում, օրինակ, տեղափոխել այս կամ այն մասնագիտացված բուկենտրոն,. Կամ հաշվի առնելով առանձնահատկությունները՝ պահել այդ հիվանդանոցում՝ ապահովելով բոլոր հակահամաճարակային պայմանները»:

Ին վերաբերում է նրան, որ ըստ մարզերի վարակվածության ցուցանիշների քարտեզը հանվել է կայքից, նախարարն ասաց, որ այնքան էլ ճիշտ չէ ըստ մարզերի ներկայացնելը,. «Եթե այդքան խորանանք, ապա նաեւ փողոցի ու հասցեի մակարդակով պետք է ցույց տանք դեպքերը, ինչը չեմ կարծում, թե ճիշտ է երկու պատճառով. մեկը խարանի եւ խտրականության պատճառով այդ մարդկանց նկատմամբ, եւ երկրորդ, դա չի նշանակում, որ այս կամ այն մարզը կամ այս կամ այն փողոցը ավելի անվտանգ է, քան մյուսները»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ