News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ներկայումս քննարկվում է կորոնավիրուսի համավարակի հետ կապված տեղաշարժման սահմանափակումները եւս մեկ ամսով երկարացնելու հարցը: Այս մասին ապրիլի 10-ին ԱԺ-ում Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Պատգամավորի խոսքով՝ կանխատեսումներ կան, որ շատ երկրներ շարունակելու են սահմանափակումներ մտցնել, որոնք տեւելու են մի քանի ամիս:

«Հիմա ավելի արդիական է դառնում առավել կարեւոր դեղամիջոցներ ստանալու հնարավորությունը փոստային ծառայության եւ բեռնափոխադրումների միջոցով»,- պարզաբանեց պատգամավորը:

Նշենք, որ ներկայումս գործող օրենքի համաձայն՝ սահմանը հատելիս անձը կարող է դեղեր տեղափոխել, սակայն արգելվում է այն փոստի միջոցով առաքելը: Նոր կարգավորմամբ՝ առաջարկվում է թույլ տալ դեղերի առաքում փոստային ծառայության միջոցով, բայց ոչ ավելի, քան տարեկան մեկ անգամ:

Պատգամավորներից շատերը օրինագիծը քննադատել են՝ մտահոգություն հայտնելով վերահսկման մեխանիզմների ոչ հստակ լինելու հետ կապված:

Բավականին երկար քննարկումներից հետո հանձնաժողովը ներկայացված օրինագծին կրկին դրական եզրակացություն տվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ