ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է «Ամերիկյան ավիաուղիներ» (Ameracan airlines) ավիաընկերությունը փրկելու անհրաժեշտության մասին:
Մասնավորապես, նա կիսվել է Fox News-ի մեկնաբան Գրեգ Ջարեթի հոդվածով այն մասին, որ ավիաընկերությունը 50 միլիարդ դոլար է խնդրել իր փրկության համար` ուղեկցելով հետեւյալ մեկնաբանությամբ. «Լավ չէ, Գրեգ, բայց կա այն, ինչ կա: Մենք պետք է փրկենք ավիաուղիները»:
Reuters-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահի աշխատակազմը պատրաստվում է այս շաբաթվա վերջին ավիաընկերությանը ներկայացնել 32 միլիարդ դոլարի աշխատավարձի վճարման համար սուբսիդիաների տրամադրման պայմանները` կորոնավիրուսի բռնկման հետեւանքները փոխհատուցելու համար: