News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարի հրավերով ապրիլի 10-ին մասնակցել է հեռավար կարգով անցկացվող Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումին` նվիրված կորոնավիրուսով պայմանավորված իրավակարգավորումներին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ամենամյա ֆորումի նստաշրջանի՝ «Հանրային կառավարումը եւ օրենսդրությունը» խորագրով արդարադատության նախարարների բաց հանդիպման ընթացքում նախարար Բադասյանը, ողջունելով մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը նման նախաձեռնության եւ հրավերի համար։ Ռուստամ Բադասյանը նաեւ նշել է, որ ի թիվս այլ պետությունների` ՀՀ կառավարությունը եւս փորձում է մշակել հակազդման արդյունավետ մեխանիզմներ, կատարելագործել եւ կիրառել դրանք աշխարհին պատուհասած համավարակի դեմ պայքարում:

Տարբեր կառավարությունների կողմից ձեռնարկված պայքարի միջոցները Ռուստամ Բադասյանը պայմանականորեն բաժանել է երկու խմբի` երկրներ, որոնք արտակարգ դրությամբ պայմանավորված կիրառում են միայն համատարած խիստ սահմանափակումներ եւ երկրներ, որոնք ավանդական միջոցներին զուգահեռ գործադրում են տեխնոլոգիական լուծումներ վարակակիրների մեկուսացման եւ  վարակի տարածման հնարավոր շրջանակը վերահսկելու եւ կառավարելու համար:

Նախարարը նշել է, որ Հայաստանը մեկն է այն երկրներից, որոնք, ունենալով անձնական տվյալների պաշտպանության բավականին բարձր մակարդակ, ստանդարտ միջոցառումներին զուգահեռ կիրառել են նաեւ կորոնավարակի տարածումը կանխարգելող տեխնոլոգիական լուծումներ:

Բադասյանը, ֆորումի մասնակիցներին ներկայացնելով Հայաստանում վարակի տարածման կանխարգելմանը միտված տեխնոլոգիական միջամտության ողջ իրավական հիմնավորումները եւ տեխնիկական սահմանափակումները, ընդգծել է, որ այն մշակվել եւ կիրառվում է մարդու իրավունքների ու տվյալների պաշտպանության չափանիշների, ինչպես նաեւ իրավունքի գերակայության սկզբունքի եւ որեւէ այլ սահմանափակման համաչափության պահպանմամբ:

Ֆորումի մեկ այլ նստաշրջանը, որին մասնակցել է նախարար Բադասյանը, նվիրված էր մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմաններում Մարդու իրավունքներին առնչվող թեմային։ Նստաշրջանի ընթացքում ունեցած իր ելույթում նախարար Բադասյանը նշել է, որ ողջ Եվրոպայում մարդու որոշ իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումները տարածվում են նույնքան արագ, որքան վարակն ինքը, եւ ակնհայտ է, որ մարդու իրավունքների պաշտպանությունն ու իրավունքի գերակայությունն այս շրջանում, ինչպես երբեք, պետք է հանդիսանան կառավարությունների գործողությունների սկզբունքը: 

Ռուստամ Բադասյանը նիստի մասնակիցներին եւ հեռակա կարգով ֆորումին հետեւողներին ներկայացրել է նոր տեսակի կորոնավարակի կանխարգելման համատեքստում ՀՀ կառավարության կողմից կիրառվող հատուկ միջոցառումները` ըստ ժամանակագրության։

Իր խոսքում նախարարը նշել է, որ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների համաչափությունն ու անհրաժեշտությունը հիմնավորված է իրավիճակի իրատեսական գնահատման վրա։ Այդ համատեքստում նաեւ անդրադարձ է կատարվել միջազգային ստանդարտներին, մասնավորապես, որ արտակարգ դրության պայմաններում ՄԻԵԴ-ի կողմից պետություններին հայեցողության լայն շրջանակ է տրված այնպիսի հարցեր որոշելիս, թե արդյոք անձանց եւ հանրային կյանքի անվտանգության ռիսկն իրական է, թե՝ ոչ կամ թե պետությունն ինչ միջոցներ պետք է ձեռնարկի այդ մարտահրավերը հաղթահարելու համար։

Արդարադատության նախարարը կարեւորել է, որ այդ միջոցառումները պայմանավորված են բացառապես արտակարգ դրությամբ, սահմանափակված են միայն արտակարգ դրության ժամկետով, համաչափ են եւ սահմանափակող միջոցների կիրառման ընթացքում ապահովված են լրացուցիչ երաշխիքներ։

Իր խոսքի ավարտին նախարար Բադասյանը, հաջողություն եւ առողջություն մաղթելով բոլոր գործընկերներին, շեշտել է, որ կարեւոր է արձանագրել, որ կառավարությունների կողմից ձեռնարկվող բոլոր միջոցները միտված են առաջին հերթին մարդկային կյանքեր փրկելուն։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ