Վարորդները, որոնց մոտ կորոնավիրուս էր հաստատվել Հայաստանում, կբուժվեն Վրաստանում։ Այս մասին հաղորդում է jnews.ge-ն։
Թբիլիսիի ինֆեկցիոն կլինիկայի բուժական մասով տնօրեն Մարիա Էզուգբաիայան հայտնել է, որ իրենց մոտ են տեղափոխվել բեռնատարի երկու վարորդ, որոնց մոտ կորոնավիրուս հաստատվել էր Հայաստանում:
Վարորդների վիճակը կայուն է, նրանք արդեն 9-ից 10 օր է՝ հիվանդ են: Էզուգբաիայան ասել է, որ եթե 10 օրվա ընթացքում հիվանդությունը չի բարդանում, որպես կանոն ապաքինման գործընթացն ավելի շուտ է սկսվում, ու այդ երկու վարորդը հենց այդ փուլում են: Բժշկի խոսքով՝ ամենայն հավանականությամբ նրանց վիճակը կայուն կմնա, շուտով կապաքինվեն: