News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 02
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ կառավարությունում կա նախագիծ ևս 30 օրով արտակարգ դրությունը երկարացնելու վերաբերյալ:

Իրազեկում եմ Ձեզ, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

Հետևաբար, ամբողջ Հանրապետության տարածքում նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է»,- գրել է նա։

Նշենք, որ Հայաստանում քննարկվում է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները մեկ ամսով երկարաձգելու հարցը, ինչի մասին ԱԺ-ում Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: ՀՀ-ում արտակարգ դրություն է սահմանված մարտի 16-ից, և գործելու է մինչև ապրիլի 14-ը։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդի իշխանությունը չեղարկել է կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները եւ արտակարգ դրությունը
Հոկտեմբերի 1-ից թագավորություն մուտք գործողները կարիք չեն ունենա ներկայացնել պատվաստման վկայականներ կամ COVID-19-ի բացասական թեստեր․․․
Որոշ աշխատակիցներ արտասահմանից հեռահար են աշխատում՝ թաքցնելով ղեկավարներից իրենց գտնվելու վայրը․ հարցում
Հեռավար աշխատողներից մեկը Vice-ին ասել է, որ ինքը ինքնաթիռի տոմս է գնել՝ որպես ապացույց, որ վերադառնում է ԱՄՆ Եվրոպայից․․․
ԵՀ-ն հաստատել է Իտալիայի համար 21 մլրդ եվրոյի հաջորդ տրանշը՝ համավարակից հետո վերականգնման հիմնադրամից
Եվրոպական կենտրոնական բանկի նախկին ղեկավար, վարչապետ Մարիո Դրագիի հեռացող կառավարությունը միջոցներ է ստացել այն բանից հետո, երբ ․․․
Օլաֆ Շոլցը վարակվել է կորոնավիրուսով
Շոլցը կիրակի վերադարձել էր Ծոցի երկրներ երկօրյա պաշտոնական այցից հետո, իսկ մինչ այդ եղել էր Նյու Յորքում...
Իսպանիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով
Ես կշարունակեմ աշխատել՝ ձեռնարկելով բոլոր նախազգուշական միջոցները...
Դանիայի թագուհին Էլիզաբեթ Երկրորդի հուղարկավորությունից հետո վարակվել է COVID-19-ով
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, Մարգրետե Երկրորդը մասնակցել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորությանը Լոնդոնում...
Ամենաշատ