News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ապրիլի 9-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Վարդենիս քաղաքի մարզադաշտից բերման են ենթարկել 62-ամյա մի քաղաքացու:

Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփանման, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգվածով ծխախոտի տուփ:

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրանյութ է, քաղել է Արցախի Քաշաթաղի շրջանում վայրաճ կանեփի թփերից` իր անձնական օգտագործման համար:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ամենաշատ