News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2021 թվականին հայ արտահանողների համար կդադարեցվի GSP+ ռեժիմի գործունեությունը մինչեւ 6 անուն ապրանք առանց մաքսատուրքի մատակարարելու համար, քանի որ Հայաստանն այժմ դասվում է եկամտի միջին մակարդակ ունեցող երկրների շարքին: Այդ մասին Հայաստանի Ազգային ժողովում Տարածաշրջանային եւ Եվրասիական ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնարարել է էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

Փոխնախարարի խոսքով՝ կառավարությունը մտադիր է կորոնավիրուսի պանդեմիայի անկումից հետո շարունակել բանակցությունները ԵՄ-ի հետ առեւտրային պրեֆերենցիաների ռեժիմը պահպանելու շուրջ բանակցությունները:

«Դժվար է այժմ ինչ-որ կանխատեսումներ անել այդ հարցում, քանի որ մենք չգիտենք՝ պետք է արդյոք դա Եվրոպային՝ նաեւ հաշվի առնելով անորոշությունը, որն այսօրվա դրությամբ կա»,-ասել է Ավանեսյանը:

Ընդ որում՝ նա ընդգծել է, որ GSP+ի շրջանակում թույլատրվող 6400 անուն ապրանքերից 2019 թվականի տվյալներով Հայաստանն արտահանում է փոքր-ինչ ավելին, քան 100 ապրանքային խումբ, մասնավորապես, տեքստիլ, պահածոներ, ալկոհոլ, ոսկյա զարդեր, մեղր, հանքային եւ չգազավորված ջուր, չրեր եւ այլն:

«2020 թվականի արդյունքով՝ իրավիճակը, հնարավոր է, կբարելավվի, քանի որ դեռեւս 135 ընկերություններ ստացել են թույլտվություն ԵՄ-ում մաքսազատված արտահանման համար, որոնցից 100 տնտեսվարող սուբյեկտներ արդեն սկսել են մատակարարումները»,-պարզաբանել է Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը:

Փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանը հիմնականում ԵՄ է արտահանում ռեսուրսային ապրանքներ, եւ որպեսզի այդ թրենդը փոխվի, նրա կարծիքով, անհրաժեշտ է բարձրացնել մշակող արդյունահանության արտադրողականոթյան մակարդակը, ինչի համար Հայաստանին անհրաժեշտ է տեխնոլոգիական մոդերնիզացիա:

«Երբ մենք դա անենք, այդժամ կկարողանանք լինել մրցունակ ԵՄ շուկայում: Սակայն այժմ իրավիճակը բարելավվելու կարիք ունի»,-ասել է Ավանեսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ