News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ձկնաբուծությամբ զբաղվողների համար այսօր ամենամեծ խնդիրը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաստանի ձկնարտահանողների եւ արտադրողների միության» նախագահ Արթուր Աթոյանը:

«Կառավարական լսումների ժամանակ, երբ նրան հարց են ուղղել, նա, ինչպես միշտ, խուսափել է պատասխանից: Հարցերից մեկը, մասնավորապես, վերաբերում էր նրան, որ 32 տնտեսվարողներ ստացել էին թույլտվություն ջրօգտագործման մասին, իսկ եւս երկուսին, ընդ որում՝ նույն հիմունքներով, մերժել էին: Բացի այդ, նախարարն անգործության է մատնված նաեւ այն ժամանակ, երբ նա ստանում է տեղեկություններ ջրի անօրինական օգտագործման մասին, երբ մշտապես խոսում է խնայված տնտեսական ռեսուրսների աճի մասին»,-նշել է Աթոյանը:

Նա հիշեցրել է նաեւ Գրիգորյանի օրենսդրական նախաձեռնության մասին ԶԼՄ-ներին սահմանափակումներ ներկայացնելու մասին, որը, մեր զրուցակցի խոսքով, հակասում է Սահմանադրությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ