Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի առաջիկա արտահերթ նիստի հիմնական թեման կդառնա կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը:
«Պանդեմիայի դեմ պայքարին վերաբերող հարցերը կդառնան երկրների ղեկավարների մակարդակում Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի անդամների արտահերթ հանդիպման գլխավոր թեման, որը կքննարկվի տեսակոնֆերանսի ձեւաչափով առաջիկա օրերին»,-նշել են նախարարությունում:
Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հայտարարել էր, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները կանցկացնեն հանդիպումը տեսակոնֆերանսի ձեւաչափով ապրիլի 14-ին: