News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում էլեկտրահարված եւ կլինիկական մահվան փուլում գտնված քաղաքացին երեկ դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

«Ինչպես գիտեք քաղաքացին մեզ մոտ էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ կլինիկական մահվան փուլում, սրտամկանի վնասումով։ 3 օր արհեստական շչառության սարք է միացված եղել, հետո նոր անջատել ենք։ Մեր բժիշկների թիմային աշխատանքի շնորհիվ նա ապաքինվեց եւ տուն գնաց։ Իհարկե, մեր հսկողության տակ կլինի»,– ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 5–ին Շտապօգնության մեքենայով Գյումրի բժշկական կենտրոն էին տեղափոխել  էլեկտրահարված երկու տղամարդու։ Նրանցից մեկին տեղափոխել են ծանր վիճակում, գտնվել է կլինիկական մահվան փուլում, սակայն վերակենդանացրել են եւ արհեստական շնչառության սարք միացրել։ Մյուսի մոտ էլեկտրահարության հետքեր չեն եղել, սակայն գանգուղեղային փակ վնասվածք  է ստացել, սալջարդ, վերք գլխի շրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ