News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Դոհա-Թբիլիսի հատուկ չվերթը, որով ԱՄՆ-ից տեղափոխվում են հայ աշակերտներ, վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում է Aliq Media-ն՝ նշելով, որ աշակերտները ավտոբուսներով կտեղափոխվեն Հայաստան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կազմակերպվել է  FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում ուսանող հայ եւ վրացի աշակերտների վերադարձը համապատասխանաբար Հայաստան եւ Վրաստան։ Նրանք  ԱՄՆ 19 նահանգներից տեղափոխվել են Չիկագո քաղաք, այնուհետեւ թռիչք է եղել Դոհա, այնտեղից էլ՝ Թբիլիսի։

Հայաստան են վերադառնում 34 աշակերտ եւ ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ, որոնք վերադարձից հետո 14 օր կգտնվեն կարանտիի մեջ։

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ