News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առողջական խնդիրներ ունեմ՝ լյարդս եւ երիկամս վիրահատած վիճակով, աշխատել եմ, իմ ընտանիքը պահել եմ, բայց այսօր անելանելի վիճակում ենք հայտնվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հրազդանի բնակիչ Սահակ Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ իրենք 11 երեխա են, բոլորով միասին են ապրել, բայց երբ բանակից վերադարձել է, ամուսնացել եւ առանձին բնակարան է տեղափոխվել. «25 տարեկան եմ, բանակից վերադարձա ու միանգամից ամուսնացա։ Լավ ընտանիք ունեմ՝ կին, երեխաներ՝ 1.5 եւ 3.5 տարեկան։ Կինս մանկատան սան է եղել, ծնողներ եւ հարազատներ չունի։ Ամեն ինչ արել եմ իմ ընտանիքը պահելու համար, վատ չենք ապրել, բայց փորձանքի մեջ ընկա, ներքին արյունահոսություն եղավ, երիկամս եւ լյարդս վիրահատել են, ծանր գործեր էլ չեմ կարող անել։ Նախկինում բանվորություն եմ արել, ապրանքներ եմ բարձել մեքենան, դատարկել, բայց այդ դեպքից հետո 5 կիլոգրամից ավելի չեմ կարող բարձրացնել, միայն տաքսի եմ քշել, հիմա նորմալ գործ չկա։ Սեփական մեքենա չունեմ, օֆիսներում ուրիշի մեքենա եմ օրավարձով քշել, էլի լավ–վատ պահել եմ ընտանիքս, ոչ մի տեղից օգնություն չեմ խնդրել, ոչ նպաստ, ոչ փարոս, մեկ–մեկ էլ տանեցիներս են օգնել, բայց հիմա իրենք էլ չեն աշխատում...»։

Սահակի խոսքով՝ արդեն 1 ամսից ավելի է խանութներից է պարտքով սնունդ գնում, որպեսզի գոյատեւեն. «Վատ եմ զգում, այնքան պարտք է հավաքվել, չգիտեմ դրանց տակից ոնց եմ դուրս գալու...Երբեք չէի մտածի, որ նման իրավիճակում կհայտնվեմ, երբեք ոչ մեկից օգնություն չեմ խնդրել, դուք առաջինն եք, ում դիմում եմ։ Խնդրում եմ ուղղակի, ովքեր կարող են օգնել, կապ հաստատեք ինձ հետ, օգնեք կարողանանք գոյատեւենք»։

Քաղաքացու հետ կապ հաստատելու համար զանգահարեք նշված հեռախոսահամարով՝ 093536979 Սահակ Կիրակոսյան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ