News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ողջունել է նավթի արդյունահանման կրճատման որոշումը, որը կկայունացնի համաշխարհային ֆինանսական եւ էներգետիկ շուկաները: Այս մասին նշված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սաուդյան Արաբիայի եւ մյուս նավթ արտադրողների հետ կատարած աշխատանքի համար, ինչը հանդարտեցրել է համաշխարհային էներգետիկ շուկաները, նշել են մամուլի ծառայությունից: - Նախագահ Թրամփը ողջունել է Ռուսաստանի որոշումը համաշխարհային ֆինանսական եւ էներգետիկ շուկաների կայունությանը համապատասխանող արդյունահանման մակարդակներին վերադառնալու մասին»: Ինչպես հայտնել էին Կրեմլից, կողմերը բացի ՕՊԵԿ+ գործարքից, քննարկել են նաեւ ռազմավարական անվտանգության ապահովման արդիական հարցեր:

ԱՄՆ առաջնորդն առանձին զրույց է ունեցել նաեւ  Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազան Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել սաուդյան կողմին Ռուսաստանի եւ նավթ արտադրող մյուս երկրների հետ համագործակցության համար համաշխարհային էներգաշուկաներում իրավիճակի կարգավորման նպատակով:

Ավելի վաղ Պուտինը, Թրամփը եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը եռակողմ հեռախոսային զրույցում հավանություն էին տվել նավթի արդյունահանման կրճատման մասին որոշմանը:

ՕՊԵԿ+ երկրները ապրիլի 12-ի արտահերթ նիստի ժամանակ նավթի արդյունահանման կրճատումը համաձայնեցրել էին բոլոր 23 երկրների հետ: Ընդհանուր նվազեցումը, սակայն, կազմելու է ոչ թե օրական 10 մլն բարել, ինչպես ծրագրված էր, այլ 9,7 մլն, քանի որ Մեքսիկան չի փոխել իր դիրքորոշումը եւ չի համաձայնվել օրական 400 հազար բարել քվոտային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՕՊԵԿ+-ի երկրները երկարաձգել են նավթի արդյունահանման կրճատումները մինչև հունիսի վերջ
Հունվարին Ղազախստանն ու Իրանը չեն կատարել կրճատման իրենց պարտավորությունները, սակայն խոստացել են...
Brent-ը նվազել է մինչև 81,33 դոլար մեկ բարելի դիմաց
Անցած շաբաթ երկու ապրանքանիշերն էլ էժանացել են ավելի քան 2%-ով...
Հնդկաստանն առաջ է անցել Հոնկոնգից՝ դառնալով աշխարհի չորրորդ խոշորագույն ֆոնդային շուկան. Bloomberg
Հնդկական բաժնետոմսերը ծաղկում են՝ շնորհիվ արագ աճող մանրածախ ներդրողների բազայի և կորպորատիվ մեծ եկամուտների...
Bloomberg. Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները բոլոր տարածաշրջանների համար
Նավթի սպառումը սովորաբար նվազում է փետրվար և մարտ ամիսներին, երբ նավթավերամշակման գործարաններ...
2024 թվականը կլինի ամենամեծ փլուզման տարին․ ամերիկացի տնտեսագետ
Նա կանխատեսել է Մեծ դեպրեսիա․․․
Նավթի գներն աճում են՝ մեկ օր առաջ տեղի ունեցած անկումից հետո
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,49%-ով՝ հասնելով բարելի դիմաց 90,27 դոլարի...
Ամենաշատ