News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ընդունել  Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հրաժարականը։

Թուրքական Cumhurıyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ ՆԳ նախարարը կարող է հրաժարական ներկայացնել, սակայն այն ընդունել կամ չընդունելու որոշումը նախագահինն է եւ նախագահը չի ընդունում հրաժարականը։ «Նախարարը պետք է շարունակի պաշտոնավարել»,–նշվել է հայտարարության մեջ։

Նշենք, որ Թուրքիայի ՆԳ նախարարը հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ փողոց դուրս գալու արգելքից հետո համացանցում հայտնվել էին լուսանկարներ փողոցներում զբոսնող մարդկանցով։ Նա շեշտել էր, որ վիրուսի տարածումը կանխարգելելու համար հայտարարված սահմանափակման խախտման պատասխանատուն ինքն է եւ այս պայմաններում ինքը հրաժարական է տալիս, քանի որ չի կարողանում կանխել մարդկանց փողոց դուրս գալը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ