News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
413.06
EUR
398.31
RUB
7.14
Տեսնել լրահոսը


Կառավարությունն այսօրվա իր արտահերթ նիստում որոշում ընդունեց 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության գործողության ժամկետը, այն կտեւի մինչեւ մայիսի 14-ը, ժամը 17.00:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով նշեց, որ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը հտակ նախատեսում է, որ եթե այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, շարունակում են պահպանվել, կառավարությունն իրավունք ունի երկարաձգել արտակարգ դրության ժամկետը՝ պահպանելով նույն օրենքով սահմանված կարգը. «Այսինքն երկարաձգման առումով որեւէ իրավական խնդիր չկա»:

Բադասյանը նշեց, որ իրենք առաջարկում են ուժը կորցրած ճանաչել այդ որոշման 7-րդ գլուխը, որը վերաբերում էր լրատվամիջոցներին. «Եթե կյանքը ցույց կտա, որ ֆեյքային նորություները լայն տարածում կստանան, մենք կարող ենք վերադառնալ եւ կիրառել նոր սահմանափակումները»,-ասաց նախարարը:

Այդ որոշմամբ, ի թիվս այլ կարգավորումների, կսահմանափակվի արտակարգ դրության ընթացքում ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից որոշ դեպքերում արգելանք կիրառելու հնարավորությունը:

Այս սահմանափակումը վերաբերում է ՏԻՄ-երի կողմից սահմանված ավտոկայանատեղիի համար տուրքերը չվճարելու հիմքով կայացված ակտերի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով կիրառվող արգելանքներին, եթե կատարողական վարույթը հարուցվել է 2020 թվականի ապրիլի 14-ից հետո:

Նա հավելեց, որ չկիրառված արգելանքները կկիրառվեն արտակարգ դրության ավարտից հետո:

«Վերջին փոփոխությունը վերաբերում է սեփականության իրավունքի սահմանափակումներին, մի քանի սահմանափակում ենք արել, որով հնարավոր է դառնալու սեփականության իրավունքի ահմանափակում նաեւ ոչ կամավորության հիմքերով»,-ընդգծեց Ռուստամ Բադասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օլաֆ Շոլցը վարակվել է կորոնավիրուսով
Շոլցը կիրակի վերադարձել էր Ծոցի երկրներ երկօրյա պաշտոնական այցից հետո, իսկ մինչ այդ եղել էր Նյու Յորքում...
Իսպանիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով
Ես կշարունակեմ աշխատել՝ ձեռնարկելով բոլոր նախազգուշական միջոցները...
Դանիայի թագուհին Էլիզաբեթ Երկրորդի հուղարկավորությունից հետո վարակվել է COVID-19-ով
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, Մարգրետե Երկրորդը մասնակցել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորությանը Լոնդոնում...
COVID-19-ի խոշորագույն խարդախությունը․ գողացվել է 250 միլիոն դոլար, կա 47 մեղադրյալ
Մեղադրյալները հիմնել են ընկերություններ, որոնք հաստատել են, որ մթերքներ են առաջարկում տասնյակ հազարավոր երեխաների ամբողջ Մինեսոտայում․․․
Բայդենը հայտարարել է համավարակի ավարտի մասին
COVID-19-ի համավարակն ավարտվել է, նշել է Բայդենը...
ԱՀԿ ղեկավարը հայտարարել է COVID-19 համավարակի մոտակա ավարտի մասին
«Մենք դեռ դրան չենք հասել։ Բայց վերջը մոտ է»․․․
Ամենաշատ