Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Գի Ֆիշերը՝ Կոմունիստական կուսակցությունից, Nouvelles d’Arménie ամսագրին ուղղված իր նամակում կողմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելու մասին օրենքի ընդունմանը։
Ֆրանսիայի Սենատի փոխնախագահը մասնավորապես նշել է. «Ես ողջունում եմ օրինագիծը Սենատի օրակարգ մտցնելու նախաձեռնությունը։ Այն Սենատում կքննարկվի մայիսի 4-ին։
Եթե այդ օրենքն ընդունվի, դա մեծ առաջընթաց կլինի Հայկական հարցում։ Ես հավատացնում եմ, որ պայքարի համար ներդնելու եմ բոլոր ջանքերս»: