Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Արարատի մարզում, վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով 201 վարակակիր, 600 մեկուսացված։ «Արտաշատի» բժշկական կենտրոնում բուժում է ստանում 110 պացիենտ։

Մնացե՛ք տանը

Սահմանափակե՛ք շփումները

Հետևե՛ք անձնական հիգիենային

Առո՛ղջ եղեք»: