News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Մովսիսյանի փաստաբանը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ, մեկ բողոքարկում ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան եւ մեկ բողոքարկում՝ սանկցիայի երկարացման որոշման վերաբերյալ։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Գոռ Գեւորգյանը:

«ՀՔԾ հաղորդում եմ տվել գործով քննիչի ապօրինի գործողությունների դեմ։ Բողոքարկել եմ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի՝ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց միջնորդության մերժելու որոշումը։ Մեկ այլ գրավ եմ միջնորդել, բողոքարկել էի սանկցիայի երկարացման որոշումը։ Իրավական առումով ինչքան տարբերակ կա օգտագործել եմ»,- ասաց Գեւորգյանը։

Փաստաբանն անդրադառնալով համավարակով պայմանավորված՝ դատարանների կողմից կալանավորների խափանման միջոցները փոխելուն՝ ասաց.

«Դատարանները համավարակով պայմանավորված շատ կալանավորների բաց են թողնում։ «Շուշի» ՔԿՀ-ում անգամ փաստաբանների մուտքն են արգելում, որպեսզի համավարակը չտարածում չունենա ու հենց այդ մոտեցմամբ էլ մարդկանց ազատ են արձակում։ Տեսնենք, թե Դավիթ Մովսիսյանի գործով ինչպիսին կլինի պետության եւ դատարանների վերաբերմունքը»։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ