ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 13-ին, կազմել է 486.53 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 4.65 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 532.02 դրամ (նվազել է 5.58 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 608.36 դրամ (նվազել է 4.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.60 դրամ (նվազել է 0.07 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  237.37  դրամ, ոսկի՝ 26,289.23 դրամ, պլատին՝ 11,497.09 դրամ: