News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի առնվազն 10 000 քաղաքացիներ ուզում են Ռուսաստանից հայրենիք մեկնել։ Այս մասին ապրիլի 13-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։

«Հայաստանի շատ քաղաքացիներ չեն կարող Ռուսաստանից հայրենիք մեկնել։ Դա կապված է տրանսպորտային խնդիրների հետ»,- հավելեց նա։

Նրա խոսքերով՝ իրավիճակն այսքան լուրջ չէր լինի, եթե շատերը լսեին եւ մեկնեին դեռեւս այն ժամանակ, երբ սահմանափակումներ չկային։

«Իհարկե, կան նաեւ մարդիկ, որոնք պարզապես միջոցներ չունեին»,- նշեց Անանյանցը։

«Նա պարզաբանեց, որ առայժմ հարցականի տակ են նաեւ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները, թեեւ Ռուսաստանի հայերի միությունը դրանց պատրաստվում է։

«Քննարկվում է այն հարցը, թե ինչ ձեւով կարելի կլինի անցկացնել միջոցառումները, եթե սահմանափակումները չհանվեն»,- հավելեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանում իրավիճակին, ապա երկրում, նրա խոսքերով, արդեն ավելի քան 18 000 վարակված կա, եւ նրանց 70 տոկոսը՝ Մոսկվայում։

«Իրավիճակը վախեցնող է, ամսի 15-ից արդեն սեփական ավտոմեքենայով որեւէ տեղ գնալ չի թույլատրվի։ Շատերն առանց աշխատանքի են մնացել, պետությունն ի վիճակի չէ բոլորին օգնություն ցուցաբերել։ Առաջնահերթությունը տրրվում է 65-ից բարձր տարիք ունեցողներին»,- ամփոփեց Անանյանցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ