News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արտակարգ դրությունը երկարաձգելու մասին կառավարության որոշումը քննարկելու համար հրավիրված նիստին այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում թեժ բանավեճ տեղի ունեցավ Աժ նախագահ Արարատ Միզոյանի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջեւ։

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին՝ կապված   արտակարգ դրությամբ նախատեսված որոշ միջոցառումները վերացնելու հետ, նշեց․

«Խմբակցությունները կարող են ներկայացնել նախագիծ կամ ամբողջ արտակարգ դրության վերացման կամ կառավարության որշման նախատեսված միջառումների այս կամ այն մասը ամբողջությամբ վերացնելու մասին։ Այս նախագիծը միջոցառումները վերացնելու մասին է, բայց թվարկված են միջոցառումներ, որոնք չեն համընկնում կառավարության որոշման միջոցառումներին՝ սահմանափակումներին, սա առաջարկությունների փաթեթ է, ոչ միջոցառումների վերացման առաջարկ։ Մեր գործընկերները մեզ հաճախ են իրավաբանության դասեր տալիս՝ մագիստրատուրայի կամ չգիտեմ որ կուրսի մակարդակին հղում անելով, բայց, այնուամենայնիվ, որպեսզի այնպես չլինի, որ որեւէ արգելք ենք հարուցում մեր գործընյերների  լիազորությունների իրականացմանը,  կքվեարկենք այս նախագիծը, որովհետեւ այն վերնագրի մակարդակովմ առնվազն այնպիսին է, ինչպիսին պետք է լիներ»։

Իի պատասխան այս հայտարարության Էդմոն Մարուքյանը վեր կացավ տեղից՝ իր անհամաձայնությունը հայտնելո։

«Օրենքի տառը ծայրից ծայր պահպանված է, չի համապատասպանում, մի դրեք»,- ասաց նա։

Մարուքյանը տեղից խոսելով շարունակեց առարկել, ինչին ի պատասխան Միրզոյանը սկսեց ավելի բարձրաձայն խոսել։

«Թվարկել եք միջոցառումներ, որոնք չկան կառավարության՝ արտակարգ դրության մասին որոշման մեջ… հերիք եղավ, էլի»,- ասաց նա ու թուղթը նետեց սեղանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ