News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բելառուսն ավարտել է ԵՄ-ի հետ վիզաների տրամադրման պարզեցման եւ առանց թույլտվության մնացող անձանց հետընդունման մասին համաձայնագրերի վավերացման գործընթացը: Ապրիլի 9-ին համապատասխան օրենքները պաշտոնապես հրապարակվել են Ազգային իրավական պորտալում, ինչը վկայում է պետության ղեկավարի կողմից դրանք ստորագրելու մասին, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

Ապրիլի 2-ին փաստաթուղթը ընդունել էր Ներկայացուցիչների պալատը եւ ստացել էր Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի հավանությունը:

Բելառուսը եւ Եվրամիությունը այս համաձայնագրերը ստորագրել են հունվարի 8-ին Բրյուսելում: Կողմերը վստահ են, որ սա նպաստելու է քաղաքացիների այցելությունների դյուրացմանը, միջազգային, այդ թվում տուրիստական շփումների զարգացմանը, ինչպես նաեւ ժողովուրդների միջեւ վստահության եւ փոխըմբռնման մթնոլորտի ամրապնդմանը:

Վիզային համաձայնագիրը նախատեսում է քաղաքացիների ընդարձակ կարգերի համար գործընթացների փոխադարձ դյուրացում եւ գանձումների նվազեցում: Ընդ որում՝ ապահովվելու է քաղաքացիների իրավունքը՝ վիզա ստանալու համար դիմել ինչպես եվրոպական երկրների դեսպանատներ, այնպես էլ վիզային կենտրոններ: Վիզայի տրամադրման որոշումը կայացվելու է մինչեւ 10 օրում (լրացուցիչ ստուգման դեպքում կարող է տեւել մինչեւ 30 օր):

ԵՄ քաղաքացիների համար բելառուսական վիզան նույնպես կէժանանա՝ մինչեւ 35 եվրո: Դրանից բացի, ոչ կոմերցիոն նպատակներով անվճար վիզաներ տրամադրելու համար հիմնավորումների թիվը կմեծանա: Բելառուսում օտարերկրացիների մնալու ժամկետը 2 անգամ կմեծանա՝ տարեկան 90 օրից մինչեւ 180 օր հիմա:

Հետընդունման համաձայնագիրը նախատեսում է, որ ուժի մեջ մտնելուց հետո Բելառուսն ու Եվրամիությունը պետք է իրականացնեն իրենց տարածք սեփական քաղաքացիների, երրորդ պետությունների քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունում, որոնք չեն համապատասխանում կամ դադարել են համապատասխանել միմյանց տարածքներում մնալու օրինականության չափանիշներին: Փաստաթղթում ամրագրվել է Բելառուսին երկամյա անցումային շրջանի տրամադրումը՝ կապված երրորդ երկրների քաղաքացիների հետընդունման հետ: Համաձայնագրին կից համատեղ հռչակագրով Եվրամիությունը պարտավորվում է այս ոլորտում երկրին տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել:

Փաստաթղթերը պետք է ստանան նաեւ Եվրախորհրդարանի հավանությունը: Դրանք կսկսեն գործել միմյանց վավերացման գործընթացներն ավարտելու մասին կողմերի իրազեկման օրվանից հետո երկրորդ ամսվա առաջին օրը: Հայտարարվում էր, որ վիզային համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել 2020 թվականի հունիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ