Հայաստանի բնապահպանության նախարարությունը նախատեսում է Սեւանա լճի ափին 2011 թ. ստեղծել 3 հանրային լողափ։ Համապատասխան որոշման նախագիծը ընդգրկվել է  կառավարության ապրիլի 28-ի նիստերի օրակարգ։

Հանրային լողափերը կստեղծվեն Սեւան ազգային պարկի ռեկրեացիոն գոտում։ Ըստ ՀՀ օրենսդրության՝ ազգային պարկի ռեկրեացիոն գոտին առանձնացված տեղամաս է, որտեղ թույլատրվում է քաղաքացիների հանգստի եւ զբոսաշրջության  կազմակերպումը։

Լողափերից երկուսը կգտնվեն Սեւան քաղաքի մոտակայքում, երրորդը՝ Լճաշեն համայնքի սահմանում։ Լողափերի կազմակերպման համար կառավարության պահուստային ֆոնդից պետք է հատկացվի 134 մլն դրամ (մոտ 365 հազ. դոլար)։