News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ը ինտերնետի հատուկ սակագնային փաթեթներ է մշակել ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ ծրագրի գործարկման արդյունքում: Առաջարկներին կարող են միանալ Նախարարության կողմից շահառու համարվող աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ՝ ներկայացնելով Նախարարության կողմից տրամադրած վկայականները: Առաջարկը հասանելի է միայն նոր բաժանորդներին։

Հաշվի առնելով սարքավորման համատեղելիության հետ կապված ֆիքսված ինտերնետ կապի առանձնահատկությունները՝ Beeline-ի առաջարկներում ներառված է նաեւ ֆիքսված ինտերնետ սարքավորումը (Wi-Fi router):

«Թվային կրթության աջակցությունը Beeline-ի կորպորատիվ պատասխանատվության հիմնական ուղղություններից է: Մեր ինտերնետի լայն հասանելիության շնորհիվ, հատկապես մարզերում, շատ աշակերտներ, ուսուցիչներ եւ ուսանողներ կարող են օգտվել մեր հատուկ առաջարկներից եւ ստանալ գիտելիքներ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Առաջարկ 1: Ֆիքսված ինտերնետ մինչեւ 10 Մբիթ/վրկ արագությամբ: Անհրաժեշտ է ֆիքսված հեռախոսագծի առկայություն:  Առաջարկը ներառում է Wi-FI սարքավորում եւ հասանելի է ՀՀ գրեթե ամբողջ տարածքում: Ամսավճարը՝ 2000 դրամ:

Առաջարկ 2: Օպտիկական ինտերնետ մինչեւ 25 Մբիթ/վրկ արագությամբ: Անհրաժեշտ է ֆիքսված հեռախոսագծի առկայություն: Առաջարկը ներառում է Wi-FI սարքավորում եւ հասանելի է Երեւանում եւ մարզային 6 քաղաքներում (Գորիս, Վարդենիս, Ստեփանավան, Վայք, Աբովյան, Արտաշատ): Ամսավճարը՝ 4000 դրամ:

Շարժական ինտերնետի համար եւս հասանելի են երկու սակագնային փաթեթներ: Կանխավճարային, որի շրջանակում 1500 դրամի դիմաց 30 օրով տրամադրվում է 50 ԳԲ եւ հետվճարային, որի շրջանակում 4000 դրամի դիմաց 30 օրով տրամադրվում է 80 ԳԲ ինտերնետ եւ մոդեմ՝ 18 ամսվա պայմանագրով։ Ժամկետից շուտ մոդեմը սարքին վերադարձնելու դեպքում տույժ չի նախատեսվում։

Միանալու համար անհրաժեշտ է դիմել՝ զանգահարելով  0628 կարճ համարին, կամ գրել Ֆեյսբուքյան մեր էջերից որեւէ մեկին ՝ Beeline Armenia կամ Beeline Business՝ ներկայացնելով վերոնշյալ վկայականը։ Մեր աշխատակիցները կընդունեն հայտը եւ կապ կհաստատեն բաժանորդի հետ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ