News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 Կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ դեսպանը կրկնել է նոր կորոնավիրուսի համաճարակի ժամանակ խղճի բանտարկյալներին ազատ արձակելու կոչը:

«Մենք ընդունում եւ ողջունում ենք Ադրբեջանում մի քանի հարյուր բանտարկյալի ազատ արձակումը կորոնավիրուսի համաճարակի ֆոնին: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին եւ այլ երկրներին պանդեմիայի պայմաններում անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր բանտարկվել են իրենց հիմնարար ազատությունների, ներառյալ կրոնական ազատությունների իրացման համար»,- Twitter-ի իր էջին գրառում է կատարել կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ դեսպան Սեմ Բրաունբեքը, հայտնում է Turan-ը:

Մեկ շաբաթ առաջ Թրամփի վարչակազմն ամբողջ աշխարհի կառավարություններին կոչ էր արել «անհապաղ ազատ արձակել հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր բանտարկյալների, որոնք բանտարկված են իրենց կրոնին խաղաղ դավանման համար»:

Իլհամ Ալիեւի հրամանագրով այս ամսվա սկզբին 176 բանտարկյալի ներում էր շնորհվել, բայց հրամանագիրը տարածվել էր միայն երկու կրոնական բանտարկյալի վրա, ովքեր դատապարտվել էին 2015-ին Նարդարանում տեղի ունեցած իրադարձությունների համար:

Միացյալ Նահանգների կրոնական ազատությունների հարցերով մարմինը` USCIRF-ն, ավելի վաղ Ադրբեջանին ներառել էր երկրորդ կարգի երկրների շարքում, ինչը հավատացյալների իրավունքների համակարգված եւ աղաղակող խախտումների առկայություն է նշանակում:

Հասարակական կազմակերպությունների գնահատմամբ` ներկայումս Ադրբեջանում ավելի քան 130 քաղբանտարկյալ կա. նրանց կեսից ավելին կրոնական ակտիվիստներ են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ