Օրենքը, ցավոք, չի հստակեցնում եւ տեղիք է տալիս մեկնաբանությունների, իսկ այդ մեկնաբանությունները կարող են լինել տարատեսակ եւ ունենալ հակառակ էֆֆեկտը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով բռնության մասին կոչերի քրեականացման նախագծին։
«Բժշկության մեջ կա այսպիսի մի պրինցիպ՝ մի վնասիր, հիմա լավ նպատակը հետապնդելով կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ես արդարացնում եմ «Նեմեսիս» գործողությունները, երբ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է թուրքական կառավարության ղեկավարին՝ Թալեաթ փաշային։ Ես լայքում եմ 2016 թվականի ապրիլի 8-ին մի հրապարակում, որտեղ ադրբեջանական գրոհայինների լեշերը փռած էր մեր նեյտրալ գոտում։ Նկարում եւ ասում էին՝ այո, ճիշտ է, որ ոչնչացվել են այն ադրբեջանցի զինվորականները, որոնք Թալիշ գյուղի վրա են տվել։ Հասկանում եմ, որ շատ ուռճացված է, սակայն գոյություն ունեն իրավիճակներ, որոնք պետք է հաշվի առնենք։ Հատկապես այս տիպի օրենքն ընդունելու դեպքում մենք պետք է հաշվի առնենք մեր հայկական ավանդույթները, եկեղեցին, ընտանիքը, պատմությունը»,- ասաց Աբովյանը։
Նա շեշտեց, որ նախագիծը լղոզված է թե արդարացման եւ թե որոշակի դրույթների մասով։











