News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը իր հաջորդին մաղթել է պատասխանատու ղեկավար լինել:

Հիշեցնենք, որ այսօր Արցախում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Բակո Սահակյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ի՞նչ կմաղթեր հաջորդ նախագահին, նշել է, որ իր հաջորդին կմաղթեր ղեկավարվել պատասխանատու վերաբերմունքով: «Դա կնպաստի նրա գործունեության հաջողությանը եւ չլուծված խնդիրների լուծմանը»,- նշել է Սահակյանը:

Արցախի նախագահը չի համաձայնվել դատարկ ընտրական տեղամասերի վերաբերյալ կարծիքին: «Մենք ամեն ինչ արել ենք եւ աշխատանքն այնպես կազմակերպել, որ կուտակումներ չլինեն: Միաժամանակ, մենք նախատեսում էինք, որ երկրորդ փուլում ընտրողներն ավելի քիչ կլինեն: Սա պայմանավորված է անվտանգության խնդիրներով եւ երկրորդ փուլի առանձնահատկություններով»,- նշել է Բակո Սահակյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական ընտրությունների մասնակիցների համար ստեղծվել էին մրցակցային պայմաններ: «Ես համոզված եմ, որ քաղաքական ուժերի համար ստեղծվել էին առավելագույն հնարավորություններ: Նրանք ձայներ ստացան իրենց աշխատանքին համապատասխան: Կարծում եմ, որ հաջորդ իշխանությունները մրցակցային աշխատանքի պայմաններ կստեղծեն: Խորհրդարանում ներկայացված ուժերը հայտարարել են համագործակցելու պատրաստակամության մասին»,- նշել է Բակո Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ