News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մենք Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալության՝ EASA-ի զեկույցի վերաբերյալ մեր դիտողություններն ուղարկել ենք ապրիլի 6-ին, իրենք կնայեն մեր դիտողությունները, կհասկանան՝ որը հաշվի առնեն, որը հաշվի չեն առնի, եւ դա կներկայացնեն ԵՄ երկրներին: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ուղիղ տեսակապի ժամանակ Դանիայից հայտարարեց Քաղաքավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը՝ հավելելով, որ վերջնական որոշում կայացնողը ԵՄ երկրներն են, իսկ որոշումը կայացվելու է մայիսին:

«Ի վերջո մենք ուրախ ենք, որ խնդիրները այս փուլում հասկացել ենք, որովհետեւ ավիացիայում ամենավատ դեպքը վթարն է: Մենք հիմա լավ դիրքում ենք այն առումով, որ բանը չի հասել նրան, որ լուրջ հետեւանքներ պարունակող իրավիճակ ունենանք: Շատ լավ է, որ դիմել են, շատ լավ է, որ իմացել ենք այս ամենը եւ հիմա խնդիրները լուծելու ենք»,-ասաց Ռեւազյանը՝ հավելելով, որ EASA-ի զեկույցում ներկայացված 42 դիտողություններից 18-ը իրենք ջնջել են եւ բացատրել, թե ինչու ենք ջնջել:

Ռեւազյանը նաեւ հավելեց, որ հայաստանի պատմության մեջ սա EASA-ի ներկայացուցիչների առաջին այցն է, հետեւաբար, թե Հայաստանը, թե եվրոպական այդ կառույցի ներկայացուցիչները չունեն համեմատելու համար բազա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ