
Արցախում մարտի 31-ին անցկացվեցին նախագահական եւ խորհրդարանական ընտրություններով, որով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ամրապնդեց ազատ ապրելու իր իրավունքը: Այս մասին այսօր ԱԺ նիստում խորհրդարանական ժամի ընթացքում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Այսօր անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
«Դա ապացույց է, որ Արցախի քաղաքացիները հնարավորություն ունեն ինքնուրույն ընտրել իրենց երկրի նախագահին եւ ապրեն անվտանգության մեջ»,-նշեց նա: Թորոսյանը նշեց, որ այդ կապակցությամբ միջազգային դիտորդների գնահատականները բավական դրական են:
«Շատ երկրներ եւս դրական են արձագանքել: Սակայն շատ կտրուկ է արձագանքել Վրաստանը, որը հայտարարել է, որ չի ճանաչում Արցախի ընտրությունների արդյունքները»,-նկատեց պատգամավորը:
«Թավշյա հեղափոխությունից հետո մենք դուրս եկանք Վրաստանի հետ փոխհարաբերությունների նոր մակարդակ: Բացի այդ, Հայաստանն ուժ գտավ իր մեջ եւ արտահայտեց իր դիրքորոշումը Աբխազիայի ընտրությունների հարցով: Հուսով եմ՝ մեր վրացի գործընկերներն իրենց մեջ ուժ կգտնեն եւ այս հարցում զուսպ կլինեն»,-եզրափակեց Թորոսյանը: