News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում առաջարկվում է թույլ տալ գովազդի տեղադրում ժամում մինչեւ 5 րոպե տեւողությամբ: Այս մասին ԱԺ նիստում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում հավելումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկման ընթացքում արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ անվճար սոցիալական գովազդը կհեռարձակվի ժամը 00:00-ից մինչեւ 18:00-ն, իսկ վճարովի գովազդը՝ 18:00-ից մինչեւ 00:00-ն: Իսկ ազարտային խաղերի, տոտալիզատորների եւ ստրիպտիզ ակումբների գովազդը կարգելվի: Դանիելյանի խոսքով՝ այդ ամենը կհանգեցնի գովազդի շուկայի ազատականացմանը:

Նշենք, որ մինչեւ 2014 թվականը Հայաստանի Հանրային հեռուստատեսությունն իրավունք ուներ տեղադրել գովազդային հոլովակներ, սակայն զրկվեց այդ եկամուտից օրենքում փոփոխություններից հետո: Այդ ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն աջակցում էր պետական հեռուստատեսությամբ գովազդի արգելքին:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ