«Ազատ հայրենիք» կուսակցությունը վաղուց հայտարարությամբ հանդես է եկել: Մենք դիմել ենք դատախազությանը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հնարավոր փոփոխության հարցով: Ստորագրություններ են հավաքվել կուսակցության պատգամավորների կողմից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախնական արդյունքներով Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Հարությունյանը նախօրեին տեղի ունեցած Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է 84 տոկոսից ավելի ձայներ:
«Բայց այսօր հայտարարում եմ, որ երբեք կասկածի տակ չենք դրել Հայաստանի արդարադատության համակարգի գործունեությունը: Երբ անհրաժեշտ է եղել, հայտարարություն ենք արել: Հայաստանում արդարադատության համակարգ կա: Իրենք են որոշելու: Ես չեմ ցանկանում գնահատականներ տալ»,- հայտարարել է Հարությունյանը:











