News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ընդդիմախոսներին մեղադրեց կորոնավիրուսի խնդիրը քաղաքականացնելու մեջ:

Ելույթ ունենալով ապրիլի 15-ին կայացած մամուլի ասուլիսում՝ Հարությունյանը, որը փաստացի հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հայտարարեց Արցախի ժողովրդի հերթական հաղթանակի մասին՝ կապված ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հետ: Հարությունյանը ծանր որակեց պայմանները, որոնցում անկացվել են ընտրությունները, ընդ որում՝ ոչ այնքան կորոնավիրուսի տարածման պատճառով, որքան քաղաքական ընդդիմախոսների վարքագծի, որոնք քվեարկությունը բոյկոտել էին: Հարությունյանի կարծիքով՝ ընդդիմախոսների վարքագիծը եւ ընտրությունները հետաձգելու կոչերը թելադրված են ամենեւին ոչ ժողովրդի մասին հոգածությամբ, այլ այն բանի գիտակցումով, թե ինչպիսին կլինի քվեարկության արդյունքը: «Հետաձգման մասին քաղաքական ընդդիմախոսների բոլոր հայտարարությունները քաղաքական բնույթ ունեին»,- կտրականապես հայտարարեց Հարությունյանը:

Ընդ որում՝ նա հավաստիացրեց, որ ինքը խնդիրներ չունի առանձին քաղաքական գործիչների հետ: Եվ անմիջապես հավելեց, որ «քաղաքական հետապնդում չի լինելու»: «Նախընտրական շրջանում եղել են վիրավորական հայտարարություններ: Ես անգամ պատրաստվում էի դատարան եւ դատախազություն դիմել: Բայց մտափոխվեցի: Ելնելով կոնսոլիդացիայի գաղափարից՝ մտադրությունից հրաժարվեցի»,- տեղեկացրեց Հարությունյանը: Բացառություն է կազմել մեկ հայտարարություն, որը կատարողը Արցախի քաղաքացի չէ: «Անունը չեմ ցանկանում տալ: Հիմար հայտարարություններ՝ միլիոններ հուղարկավորության համար եւ այլն: Կլինի ոչ մեծ ռեպորտաժ: Ընդհանրապես, ով է նա, ինչ մարդ է»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Կադրային քաղաքականության մասին հարցին Հարությունյանը պատասխանեց, որ պաշտոնյաներն առաջին հերթին պետք է քաղաքացիներին հասանելի լինեն, աշխատեն թափանցիկ եւ պրոֆեսիոնալ: «Փոփոխություններ կլինեն եւ կլինեն այնպիսիք, որ կմնան»,- հայտնեց Հարությունյանը: Ինչպես պարզվեց, Հարությունյանն առայժմ չի մտածել նաեւ սահմանադրական բարեփոխումների մասին:

Հարությունյանը հերթական անգամ հավաստիացրեց բոլորի հետ համագործակցելու իր պատրաստակամության մասին: Ինչ ձեւով կյանքի կկոչվի գաղափարը՝ կոալիցիա, թե այլ ձեւաչափ, եւս առայժմ պարզ չէ նաեւ իրեն՝ Հարությունյանին: Գլխավորն այն է, որ տեսակետները համընկնեն առանցքային հարցերում՝ տնտեսություն, Արցախի հարց, Հայաստանի իշխանությունների հետ ներդաշնակ համագործակցություն:

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի հետ բանակցություններին, ապա Արայիկ Հարությունյանը հերքեց նման հերյուրանքները: «Ոչ մի բանակցություն ոչ մեկի հետ չի եղել: Սամվել Բաբյանն ինքն էլ է ասել, որ իրեն պաշտոնները չեն հետաքրքրում»,- հայտարարեց Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ