News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մարդկանց շրջանում կա կարծիք, որ կատուները շների ոխերիմ թշնամիներն են։ Իհարկե, կան նաեւ բացառություններ նրանց վարքում, այդ պատճառով հետազոտողները որոշել են ուշադիր ուսումնասիրել այդ հարցը, հաղորդում է Planet- today-ը։

Օքսֆորդի համալսարանի գիտնականները սկսել են ուսումնասիրել տարբեր ցեղատեսակի շների վարքագիծը։ Արդյունքում նրանց հաջողվել է պարզել, որ կենդանիները գծային հիերարխիայի հակում չունեն ոհմակում․ միմյանց հետ ակտիվ վարք են դրսեւորում՝ փորձելով հասկանալ տրամադրությունը։

Դա առիթ է հանդիսացել գիտնականների համար համարել, որ շների ոհմակում բոլոր կենդանիները հակված են համագործակցային փոխհարաբերություններին։ Այդ պատճառով նրանց վարքը շտկելիս չի թույլատրվում դոմինանտության մեթոդը, որը կարող է վնասել հոգեկանը։

Կատուների մոտ ամեն ինչ այլ կերպ է կառուցված, չէ որ նրանք փորձում են խուսափել ոչ հարկադրված շփումներից։ Իրենց տարածքն ակտիվորեն պաշտպանում են ուրիշ գիշատիչների ցանկացած ոտնձգություններից։ Որպես բացառություն՝ նրանք կարող են ընկերանալ ուրիշ կենդանիների հետ, որոնց հետ ծանոթանում են դեռեւս վաղ հասակում կամ ապրում են երկար տարիներ։  Կատուների եւ շների մոտ գերակշռում են որսորդական բնազդները։ Քանի որ շներն ավելի խոշոր են, նրանք տեսնում են կատուների մեջ պոտենցիալ զոհ, որին հարմար առիթի դեպքում սկսում են հետապնդել։

Քաղաքային էկոհամակարգերում շները հաճախ սպանում են կատուներին։ Դա թույլ է տվել վերջիններիս ձեւավորել վարքի որոշակի մոդել, որը փոխանցվում է սերնդեսերունդ՝ հնարավորինս խուսափել շփումից՝ փախնելով կամ պաշտպանվելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ