News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեր քաղաքական թիմի համար երկրորդ փուլի արդյունքները չեն ունեցել և չունեն բացարձակապես ոչ մի նշանակություն: Այս մասին, հայտարարություն է տարածել Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Սիրելի հայրենակիցներ։

Վերահաստատում եմ ապրիլի 5-ին արած իմ հայտարարությունը արդեն իսկ կայացած համապետական ընտրությունների նկատմամբ մեր հանրության ունեցած ակնկալիքների և առկա իրողությունների մասին։

Մեկ անգամ ևս ի սրտե շնորհակալություն եմ հայտնում իմ քաղաքական թիմակիցներին, ինձ սատարած բոլոր քաղաքական ուժերին ու քաղաքական գործիչներին, մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին: Առանձնակի երախտագիտություն եմ հայտնում իմ նախընտրական կենտրոնական շտաբի համակարգող Գրիգորի Սահակյանին։

Առաջին փուլում իմ ստացած ավելի քան 26% քվեները լուրջ հաջողություն եմ համարում՝ հաշվի առնելով այն պայմանները, որոնցում անցկացվել են ընտրությունները, ներառյալ՝ ինձ ու իմ քաղաքական թիմին հայտարարված տեղեկատվական պատերազմը, որն, ի դեպ, շարունակվում է ցայսօր։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը զուտ տեխնիկական բնույթ ուներ և անցկացվել է այն պայմաններում, երբ արդեն ճանաչվել էր Արցախում կորոնավիրուսով հիվանդների առկայությունը և հայտարարվել էր արտակարգ իրավիճակի ռեժիմ։

Մեր քաղաքական թիմի համար երկրորդ փուլի արդյունքները չեն ունեցել և չունեն բացարձակապես ոչ մի նշանակություն, հակառակ պարագայում մենք առաջին փուլից հետո չէինք դադարեցնի նախընտրական արշավը, չէինք փակի մեր նախընտրական շտաբները և չէինք հեռացնի քարոզչանյութերը։ Երկրորդ փուլից առաջ մենք հատկացված անվճար եթերաժամանակն ընդամենը օգտագործել ենք զանգվածային կուտակումների վայրերում կորոնավիրուսի համավարակի տարածման վտանգի պատճառով քաղաքացիներին կոչ անելու համար, որպեսզի չմասնակցեն քվեարկությանը։

Երկրորդ փուլի քվեարկությանը չմասնակցելու կոչերն անարձագանք չեն մնացել։ Առաջին փուլի համեմատ մոտ 30 հազար քաղաքացիներ ապրիլի 14-ին չեն մասնակցել քվեարկությանը և մնացել են տանը՝ նվազեցնելով համավարակի տարածման վտանգը։ Այս առումով միանգամայն ուսանելի է հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչների արձագանքը։ Ուզում եմ հավատալ, որ այս փորձության հետևանքները կորստաբեր չեն լինի մեր հանրության համար։

Որպես Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար հաշվի առնելով անցկացված համապետական ընտրությունների արտաքին-քաղաքական կարևորությունը, ինչպես նաև ի գիտություն ընդունելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը, հաջողություն եմ մաղթում Արցախի Հանրապետության հաջորդ նախագահ Արայիկ Հարությունյանին։

Համավարակի տարածումը հնարավորինս կանխելու նպատակով քաղաքացիներին կոչ եմ անում հետընտրական ժամանակահատվածում իրենցից կախվածն անել պատկան մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների արդյունավետությունն ապահովելու համար։ Հաջողություն եմ մաղթում նաև Արցախի գործող և ձևավորվող իշխանություններին՝ համավարակին և դրանից ածանցյալ նոր մարտահրավերներին դիմակայելու գործում։ Մեր քաղաքացիների առողջության պահպանումը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխումը վեր է ամեն ինչից։

Առողջ եղեք, խնայեք ու պահպանեք ձեզ հանուն գալիք լուսավոր օրերի։

Աստված մեզ պահապան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ